Friday, 26 06 2026
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ
13:50
ՌԴ ՊՆ-ն գիշերը խոցել է ուկրաինական 660 ԱԹՍ
13:40
Yandex Armenia Startup Accelerator-ը մեկնարկել է հայտերի ընդունումը
13:30
Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին
ՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեց
13:10
Սաուդյան Saudi Aramco ընկերությունը վերսկսել է նավթի բեռնափոխադրումը
Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին
12:50
Վենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ Reuters
12:40
Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում
12:30
Գրոսսին հայտարարել է Իրանի իշխանությունների հետ նախնական քննարկումների մասին
12:20
Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան
12:10
Հայկական կողմը չի վճարում իր 10 տոկոսը․ ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչ
Ուկրաինայի վերականգնման Խորհրդաժողովի «հարթակում» Արմեն Գրիգորյան-Ջեյհուն Բայրամով հանդիպում նախատեսվա՞ծ է
Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել նավթամթերքի հերթական խմբաքանակը
ՍԴ-ում մեկնարկել է ԱԺ ընտրությունների հետ կապված գործի քննությունը
Իսրայելը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
Մոսկվան ամբողջությամբ արգելում է Հայաստանից ձկնամթերքի ներկրումը
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Հորմուզի նեղուցով նավերի ուղեկցումը դադարեցվել է
Խոշտանգումների դեպքերի բացառումը նաև հարգանքի արտահայտություն է մարդու արժանապատվության նկատմամբ. ՀՀ ՄԻՊ
10:30
Չարլզ III-ը չի բնակվի Բուքինգհեմյան պալատում
Սպասվում է կարճատև անձրև
10:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 235-ի

Վաշինգտոնի չեզոք, բայց բազմաշերտ արձագանքը Երևանին

Մենք տեղյակ ենք, որ նախագահ Սարգսյանը հայտարարեց 2009թ. Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները պաշտոնապես չեղարկելու մասին, սակայն նա միաժամանակ փաստեց, որ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ ապագայում առանց նախապայմանների Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման իր հանձնառությանը: Մենք երկու կողմին էլ խրախուսում ենք հաշտեցման ու հարաբերությունների կարգավորման համար դուռը բաց թողնել: Կարգավորման գործընթացը կարեւոր օգուտներ կբերի Թուրքիայի և Հայաստանի, ինչպես նաև Կովկասյան ողջ տարածաշրջանի համար` NEWS.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ԱՄՆ դեսպանատնից:

Խիստ ուշագրավ է, որ Հայաստանի ներսում հայ-թուրքական արձանագրությունների չեղարկմանը հայտարարությամբ արձագանքել են միայն ավանդական կուսակցությունները` դրական շեշտադրումներով: Սերժ Սարգսյանի հայտարարության ներքաղաքական բաղադրիչը հենց այս նպատակն ուներ` պրիմիտիվ հայրենասիրության հիմքով ապահովել կոնսոլիդացիա Սերժ Սարգսյանի շուրջ: Օբյեկտիվ լինենք` Հայաստանի քաղաքական համակարգը պատրաստ չէր հայ-թուրքական երկխոսությանը և արձանագրությունների չեղարկումը նրան ինչ-որ իմաստով ազատեց «բեռից»:

Այլ է Սերժ Սարգսյանի պարագան, ով, որպես կանոն, միանձնյա է ստանձնում արտաքին քաղաքական նախաձեռնությունների պատասխանատվությունն ու սուբյեկտությունը: Պատահական չէ, որ Սարգսյանի մարտի 1-ի հայտարարության երկրորդ հատվածը հասցեագրված էր միջազգային հանրությանը, ինչին էլ պոզիտիվ, բազմաշերտ արձագանքել է ԱՄՆ դեսպանատունը: Իհարկե, Վաշինգտոնի արձագանքը լավատեսական է` չեզոքության ակնհայտ շեշտադրումներով:

Եթե ցրուրիխյան գործընթացի օրերին Օբամայի վարչակազմը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը համարում էր առաջնահերթություն, ապա հիմա Վաշինգտոնն ընդամենը կոչ է անում «հարաբերությունների կարգավորման համար դուռը բաց թողնել»: Անցած իննը տարիների ընթացքում էապես փոխվել են թե Վաշինգտոնի առաջնահերթությունները, թե Թուրքիան և թուրք-ամերիկյան հարաբերությունները: Մյուս կողմից` Հայաստանն, առանձին վերցրած, գոյություն չունի Սպիտակ տան քաղաքական օրակարգում: Թերևս սա է ամերիկյան արձագանքի չեզոքության պատճառը: Ինչքան էլ Հայաստանի քաղաքական ուժերի մեծամասնությունը բացասաբար գնահատի պատմություն դարձած հայ-թուրքական արձանագրությունները` դրանց նախաձեռնումով Հայաստանն էապես մեծացրեց իր սուբյեկտությունը տարածաշրջանում և միջազգային խաղացողների ռեգիոնալ նախագծերում:

Սերժ Սարգսյանի նոր իշխանությունը կրեատիվ նախաձեռնությունների, Հայաստանի արտաքին քաղաքականությունը դիվերսիֆիկացնելու, անվտանգության ապահովման լրացուցիչ երաշխիքների ստեղծման անհրաժեշտություն ունի: Մեկ-երկու ամսում նոր իշխանության ձևավորման գոնե ֆասադային փուլը կմնա հետևում` օրակարգից դուրս բերելով նաև համակարգային տրանսֆորմացիային ուղեկցող «ազգային համերաշխության» պաթոսային, մեծ հաշվով` պսևդոհայրենասիրական մթնոլորտը:

Սերժ Սարգսյանի համար խիստ էական է համաշխարհային հանրությանը ներկայանալ կանխատեսելի և վստահելի գործընկերոջ իմիջով, մանավանդ, որ Ռուսաստանի և Արևմուտքի շարունակվող հակամարտությունը կարող է ֆորս-մաժորային իրավիճակներ ստեղծել տարածաշրջանում` պաշտոնական Երևանից պահանջելով ոչ ստանդարտ լուծումներ: Այս առումով` հայ-թուրքական հարաբերություններն ունեն զարգացման պոտենցիալ: Շատ կարևոր է, որ Հայաստանը իր քաղաքականությունը կառուցի ոչ այնքան Էրդողանի, որքան` Թուրքիայի դեմոկրատական հեռանկարի առանցքի շուրջ: Դա ոչ միայն կարևոր ազդակ կլինի միջազգային հանրությանը, այլ որոշակի քաղաքակրթական, արժեքային բաղադրիչ կավելացնի հայ-թուրքական հնարավոր երկխոսության գործընթացին:

Շատ կարևոր է, որ Հայաստանը հանդես գա նախաձեռնողի դիրքերից` չսպասելով Անկարայի մեսիջներին կամ միջազգային միջնորդություններին: Սակայն հայ-թուրքական հարաբերությունները քննարկման, խորքային անալիզի անհրաժեշտություն ունեն նաև ներհայաստանյան դիսկուրսիոն հարթակներում: Ցյուրիխի գործընթացում Երևանը թույլ է տվել մեթոդաբանական սխալ` մանևրելու հնարավորություն տալով Անկարային:

Անհրաժեշտ է հստակ տարբերակել Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման և հայ-թուրքական հաշտեցման գործընթացների սահմանը: Հայ-թուրքական հաշտեցումն ավելի տարողունակ, բազմաշերտ ու երկարատև գործընթաց է, որը պետք է հաջորդի Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը: Կարգավորման սուբյեկտները Հայաստանն ու Թուրքիան են, որոնք ռացիոնալ քայլերով ճանապարհ պետք է հարթեն երկու ժողովուրդների հաշտեցման համար: Մոտավորապես այս տեսլականն էր` Սերժ Սարգսյանի հայտարարությանը ամերիկյան արձագանքի հիմքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում