Wednesday, 01 07 2026
13:00
Ճամփորդիր առանց սահմանների․ Ucom-ը ներկայացնում է նոր uTravel փաթեթները
12:50
Մոդին Փեզեշքիանի հետ զրույցում վերահաստատել է Հորմուզի նեղուցում նավարկության ազատության կարևորությունը
Տիգրան Վիրաբյանը՝ ԿԳՄՍ փոխնախարար
12:30
Ֆրանսիայի հաջորդ նախագահի ընտրությունները տեղի կունենան ապրիլի 18-ին. France24
Դանիել Դանիելյանը և Հասմիկ Ավագյանն ազատվել են ԿԳՄՍ փոխնախարարների պաշտոններից
12:10
Կոնգրեսի անդամները չեն ընդունել Լիբանանում մարտերին ԱՄՆ ուժերի մասնակցության դեմ բանաձևը
«Լիկբեզ» Ջեյհուն Բայրամովի համար
11:50
Մարկո Ռուբիոն չի առաջադրվի ԱՄՆ նախագահի պաշտոնում, եթե առաջադրվելու ցանկություն հայտնի Ջեյ Դի Վենսը. AP
Բանակում մեծ ռեսուրս ենք կորցրել պարոն Քոչարյանի պատճառով կամ շնորհիվ․ Հայկ Սարգսյան
Ղազախստանում այսօրվանից գործում է նոր Սահմանադրությունը
Կեղծիքը թաքցնել չի ստացվի․ Ալեքսանյանի նախագիծը՝ զորակոչից ազատված անձանց բուժքննության վերաբերյալ
11:10
Իրանը, ԱՄՆ-ն և Լիբանանը կարող են աշխատանքային խումբ ստեղծել հրադադարի ռեժիմի պահպանմանը հետևելու նպատակով
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Չինաստանի երկաթուղային ցանցը մինչև ամառվա վերջ կսպասարկի ավելի քան 1 մլրդ ուղևորափոխադրում
Կանխվել է պղնձե հաղորդալարերի գողության դեպք․ ձերբակալվել է 40-ամյա տղամարդ
10:30
Կատարի ԱԳ նախարարը Թրամփի բանագնացների հետ քննարկել է ԱՄՆ-Իրան բանակցությունների ընթացքը
Այսօրվանից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր
10:10
Աֆղանստանը հայտնել է Պակիստանի դեմ օդային հարձակման մասին
Երկաթուղու կոնցեսիայի խզումը հրամայական է. դա ավելի հեշտ է, քան ՀԷՑ-ի խնդիրը
09:50
Սի Ծինփինը կոչ է արել թիմակիցներին պայքարել Կոմունիստական կուսակցության առաջընթացը խոչընդոտող երևույթների դեմ
09:40
ԱՄՆ-ն երկրաշարժից հետո ավելի քան 900 զինվոր է ուղարկել Վենեսուելա
Փաշինյանի դիրքորոշումը Իսրայելի որոշման հարցում ճիշտ է. Ցեղասպանությունը փաստ է՝ անկախ ճանաչումից
Տեղումներ չեն սպասվում
09:10
Շվեդիան Ուկրաինային նոր կործանիչներ կտրամադրի
Ճգնաժամից՝ մերձեցում․ Ռուսաստանն ու Ադրբեջանը լուծում են վիճահարույց խնդիրները
08:50
Թրամփը կրիպտո նախագծերից ավելի քան 1,4 միլիարդ դոլարի եկամուտ է հայտարարագրել
Լարսը բաց է
08:30
Նավթի գներ – 30/06/26
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08:10
Մունդիալ-2026. Մեքսիկան վստահ հաղթանակ տարավ Էկվադորի նկատմամբ

Քանի դեռ ցեղասպանությունը չի ճանաչվել, այն շարունակվելու է. Երևանում տեղի ունեցավ «Ժխտման ճարտարապետները» ֆիլմի պրեմիերան

«Ժխտման ճարտարապետները» փաստավավերագրական կինոնկարը հիմնված է պատմաբանների ուսումնասիրությունների և ցեղասպանությունից փրկվածների պատմությունների վրա: Այն դատապարտում է ինչպես Հայոց ցեղասպանությունը, այնպես էլ` մեր օրերում աշխարհի տարբեր ծայրերում իրականացվող էթնիկ զտումները: Ֆիլմի մասին մարտի 5-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին ժապավենի գործադիր արտադրողներ դերասան, հաղորդավար Դին Քեյնը և նախկին զինվորական, հաղորդավար, «Էմմի » մրցանակի դափնեկիր Մոնթել Վիլիամսը:

«Մոնթելն իմ լավ ընկերն է, բայց քաղաքականությանը վերաբերող տարբեր հարցերի շուրջ հաճախ տարաձայնություններ ենք ունենում: Չնայած մեր անհամաձայնություններին` կա մեկ հարց, որի վերաբերյալ մենք միակարծիք ենք: Դա այն է, որ ցեղասպանությունը սխալ է, այն պետք է կոչվի հենց ցեղասպանություն և պետք է ճանաչվի: Դա է պատճառը, որ որոշեցինք աշխարհին պատմել Հայոց ցեղասպանության մասին»,- նշեց Դին Քեյնը:

Մոնթել Վիլիամսի խոսքով` երբ Դին Քեյնն իրեն ներկայացրել է նախագիծը, ինքը հարցրել է, թե ի՞նչ Հայոց ցեղասպանության մասին է խոսքը: «Այդ ժամանակ մտածեցի, որ քսաներկու տարի եղել եմ զինվորական, ինձ համարում եմ ռազմական պատմաբան, իմ հաղորդման ընթացքում խոսում եմ բազմաթիվ խնդիրների շուրջ և տեղյակ չեմ Հայոց ցեղասպանությունից, ուրեմն շատերն են անտեղյակ: Հասկացա, որ անհրաժեշտ է մարդկանց պատմել, բացահայտել այդ եղելությունը, քանի որ ճանաչված չլինելով` հայերի ցեղասպանությունը կարող է հանգեցնել այլ ցեղասպանությունների: Բավական է, պետք է այս հարցը բարձրացվի և լուծում ստանա»,-շեշտեց Վիլիամսը:

Նրա համոզմամբ` աշխատանքը Հայոց ցեղասպանության ճանաչման շուրջ նաև կապված է ատելությունը դադարեցնելու հետ, քանի որ ցեղասպանությունն ի վերջո մի ազգի ատելության դրսևորում է մեկ այլ ազգի նկատմամբ:

Գործադիր արտադրողները հույս հայտնեցին, որ այն մարդիկ, որոնք կդիտեն ֆիլմը, կհասկանան` քանի դեռ ցեղասպանությունը չի ճանաչվել այն շարունակվելու է:

Նրանք շեշտեցին, որ խոսելով շարքային ամերիկացիների, թուրքերի, ինչպես նաև մի շարք ամերիկացի քաղաքական գործիչների հետ, եկել են այն եզրահանգման, որ նրանք ընդունում են Հայոց ցեղասպանության փաստը, չեն հերքում, պարզապես կառավարության շահերից չի բխում այն ճանաչելը:

Անդրադառնալով ֆիլմի արտադրության համար տրամադրված գումարներին` համաարտադրողները նշեցին, որ այնքան էլ բարդ չէր ֆինանսներ հայթայթելը, խնդիրները կապված էին ֆիլմի գովազդի և այն տարածելու հետ: Սակայն այդ հարցերը լուծելի են:

Ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ նույն օրը «Մոսկվա» կինոթատրոնում:

Ժապավենում ներառված են մի շարք փորձագետների վկայություններ, ովքեր ներկայացնում են պատմության «ժխտողականության» կապն աշխարհի տարբեր անկյուններում ներկայումս տեղի ունեցող էթնիկ զտումների և մարդկության դեմ հանցագործությունների հետ:

Ֆիլմի նկարահանման համար պահանջվել է ավելի քան չորս տարի: Այն ցուցադրվել է հարյուր հեռուստաընկերություններում, կինոթատրոններում և լայն արձագանքի է արժանացել ողջ աշխարհում: Այն Հայոց ցեղասպանությանն անդրադարձող միակ կինոժապավենն է, որտեղ ցեղասպանության թեման կապվում է Հայաստանի խորհրդային պատմության հետ, զուգահեռներ են անցկացվում այն ամենի միջև, ինչ կատարվել է անցյալում, Հայ ազգային ազատագրական շարժման ժամանակ և ներկայումս:

Հնարավոր է, որ այն առաջադրվի «Էմմի»-ի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում