Sunday, 07 06 2026
Քվեարկեցի հանուն Հանրապետության, ընդդիմափոխության, ուժեղ հակակշռի․ Արման Բաբաջանյան
Կրկնակի քվեարկության փորձ կատարած անձը ձերբակալվել է
Հետընտրական փուլում հեղափոխություն հնարավոր չէ՝ ռուսամետ ուժերը չունեն բավարար մարդկային ռեսուրս
Ժամը 11։00-ի դրությամբ ՆԳՆ ստացվել է 17 ահազանգ
Ամեն ինչ պետք է անենք, որ ընտրությունների լեգիտիմությունը կասկածի տակ չդրվի․ Արման Բաբաջանյան
ՌԴ-ից Հայաստան քաղաքացիների անվճար տեղափոխում կազմակերպելու կասկածանքով անձ է ձերբակալվել
Արման Բաբաջանյանը քվեարկել է Երևանի 8/09 ընտրական տեղամասում
Հիմա էլ ընկած համոզում են, թե ընտրական ցուցակներում Յարություն հայրանունով թուրք կա․ Ալեքսանյան
Մեծ անբարոյականություն է՝ Ռուսաստանից գալ ընտրության և անմիջապես փախչել երկրից
12:50
Ամեն անգամ շնորհակալ եմ հայրենի երկիրը ներկայացնելու համար. Էդուարդ Սպերցյան
Ընտրություններ-2026․ ի՞նչ խնդիրներ է արձանագրել «Անկախ դիտորդը» ժամը 12։00 դրությամբ
Ինչքա՞ն մարդ է մասնակցել ընտրություններին՝ ժամը 11:00-ի դրությամբ
Այսօր մենք դեռ պատրաստ չենք դիմել ԵՄ ին, բարեփոխումները պետք է շարունակել․ Փաշինյան
Կոչ ենք անում միջանձնային վեճին քաղաքական ենթատեքստ տալու փորձերի փոխարեն համագործակցել իրավապահների հետ. ՆԳՆ
ՀՀ-ն չեն կարող զրկել ԵԱՏՄ անդամակցությունից․ հանրաքվեն տեղի կունենա, երբ լինի հանրաքվեի առարկա
11:50
Միրրա Անդրեևան նվաճել է «Մեծ սաղավարտի» իր առաջին տիտղոսը
«Մարդ ա 100 հազար փող ա հասնում». հրապարակվել է նոր ձայնագրություն
11:30
ԱՄՆ-ն մերժել է Իրանի ֆուտբոլի հավաքականի անձնակազմի մի մասի վիզաները. BBC
Բոլոր հարցերը քննարկվում են ըստ անհրաժեշտության․ Փաշինյանը՝ Կիրիենկոյի «սխեմաների» մասին
11:10
Եվրոպան սկսում է նախապատրաստվել Ռուսաստանի հետ հնարավոր բանակցություններին
Նիկոլ Փաշինյանը քվեարկել է Երևանի 8/20 ընտրատեղամասում
ԱԺ հերթական ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել է 2005 տեղամաս. ԿԸՀ
Քվեաթերթիկը նկարելու պրոցեսը անհեթեթություն է․ ԿԸՀ նախագահը՝ ընտրական կարգի մասին
Ոստիկանն ընտրատեղամասից դուրս չի բերել քվեաթերթիկներ. Ոստիկանության պարզաբանումը
Ժամը 08 00 ից բոլոր ընտրատեղամասերը սկսել են ընդունել ընտրողներին․ ԿԸՀ նախագահ
10:10
Էլինա Ավանեսյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է Մինասի և այս տարվա «Դասական Եվրատեսիլը» խորհրդանշող գույներով
Ստեփանավանի համայնքապետարանը կշարունակի աշխատել արտակարգ ռեժիմով
09:30
Ավարտվել է շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը․ հայտնի են հայ շախմատիստուհիների արդյունքները

Հովիկ Աբրահամյանը նախատել է Կարինե Աճեմյանին

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը նախատել է Հանրապետական կուսակցության պատգամավոր Կարինե Աճեմյանին այն բանի համար, որ նա կոնֆլիկտ է հրահրել վերջին այցի առնչությամբ: Հիշեցնենք, որ Հ.Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 18-26-ը պաշտոնական այցով արդեն մեկնել է Բրազիլիա, Ուրուգվայ և Արգենտինա այդ երկրների խորհրդարանների նախագահների հրավերներով:

Իսկ մինչև այդ անցած շաբաթ հրպարակումներ եղան, որ ՀՀԿ խմբակցության կին պատգամավորների միջև կոնֆլիկտ կամ մրցակցություն է եղել պատվիրակության կազմում ընդգրկվելու համար: Թեթևակի բանավեճ եղել է հատկապես Կարինե Աճեմյանի և Մարգարիտ Եսայանի միջև: Եվ այդ բանավեճին միջանցքում հետևել են լրագրողները: Ներկայացվում էր, որ այս երկու կանայք հաճախ են Հ.Աբրահամյանին ուղեկցել այդ այցերի ժամանակ: Մ.Եսայանը, սակայն, առաջին անգամ է ընդգրկվել ԱԺ նախագահի ղեկավարած պատվիրակության կազմում: Պատգամավորն ինքն է այդ մասին լրագրողներին տեղեկացրել:

Նախօրեին Կ.Աճեմյանը լրատվամիջոցներից մեկին ասել էր, թե ինքը հրաժարվել է այդ ուղևորությունից: «Ուզում եմ տեղեկացնել, որ ես Բրազիլիա չեմ մեկնում, այնպես որ, ես կարդացի, թե պայքարողները շատ են, թող բոլորը գնան, ես չեմ գնում»,- նեղացկոտ տոնով ասել էր նա։

Իսկ մինչ այդ հրապարակումներ եղան, թե Հ.Աբրահամյանը հանդիպել է թե՛ Կ.Աճեմյանի, թե՛ պատվիրակության կազմում ընդգրկված այլ կանանց հետ: Եվ ԱԺ նախագահը բարկացել է հատկապես Կ.Աճեմյանի վրա ու նրան նախազգուշացրել միջանցքներում այլևս նման տեսարաններ չստեղծել: Վերջինս էլ վիրավորվել է ԱԺ նախագահի հանդիմանանքից, խռովել ու հրաժարվել այցից: «Դա ԱԺ նախագահի իրավունքն է: Ես ինքս հրաժարվել եմ, ես տեղյակ չեմ եղել, որ իմ անունը եղել է, բայց իմանալով այդ մասին՝ զանգել, հրաժարվել եմ, ես չեմ մեկնում»,- ասել է Կ.Աճեմյանը:

Հ.Աբրահամյանի հետ էկզոտիկ երկրներ մեկնել են Դավիթ Հարությունյանը, Արտակ Դավթյանը, Նաիրա Զոհրաբյանը, Արմեն Ռուստամյանը, Հեղինե Բիշարյանը, Մարգարիտ Եսայանը, Սամվել Ֆարմանյանը, Ռուզաննա Մուրադյանը, Ռուբիկ Հակոբյանը, Տաճատ Վարդապետյանը: Ավելացնենք նաև, որ վերջերս Հ.Աբրահամյանն իր գլխավորած պատվիրակության մեջ չի ընդգրկում Արփինե Հովհաննիսյանին: ԱԺ նախագահն այդպիսով փորձում է Ա.Հովհաննիսյանին զերծ պահել նրա անունը իր հետ կապելու խոսակցություններից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում