Sony ընկերության PlayStation 4 խաղային սարքերի վաճառքը Հյուսիսային Ամերիկայում առաջին օրը գերազանցել է 1 միլիոն միավորի շեմը: Ինչպես գրում է The Financial Times-ը, սա պատմության մեջ խաղային սարքերի համար լավագույն մեկնարկն է: Ավելի վաղ հաղորդվել էր, որ սարքն ԱՄՆ-ում կվաճառվի 399 դոլարով:
Sony Computer Entertainment-ի ներկայացուցիչներին ուրախացրել է գնորդների նման ֆենոմենալ արձագանքը, և նրանք հույս են հայտնել, որ PlayStation 4-ի վաճառքը հաջող կլինի նաև Եվրոպայում, Լատինական Ամերիկայում, որտեղ վաճառքը կմեկնարկի նոյեմբերի 29-ին:
Sony-ում ակնկալում են մինչև օրացուցային տարվա ավարտը վաճառել մոտ 3 մլն սարք և 5 միլիոն՝ մինչև ֆինանսական տարվա ավարտը (մարտ):
PlayStation 4-ի գլխավոր մրցակցի՝ Microsoft ընկերության Xbox One խաղային սարքի վաճառքի մեկնարկը կկայանա նոյեմբերի 22-ին:









































