Արևմտյան Անտարկտիկայի սառցե ծածկույթի տակ լավան կարող է շարժվել: Այս փաստը հայտնաբերել են ամերիկացի գիտնականները, որոնց աշխատանքը հրապարակվել է Nature Geoscience ամսագրում:
Գիտնականները հանգել են նման եզրակացության՝ Արևմտյան Անտարկտիկայի սառույցի տակ՝ մի քանի կիլոմետր խորության վրա, հայտնաբերելով գործող հրաբուխ:
Նրանց բացահայտումը հաստատել են նաև սեյսմիկ փոփոխությունները:
Գիտնականները ենթադրում են, որ գործող հրաբուխն ապացուցում է, որ Արևմտյան Անտարկտիկայի սառցե ծածկույթի տակ լավան կարող է շարժվել:











































