ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է, որ Վաշինգտոնն այլևս չի վարի առևտրային քաղաքականություն, ինչը այլ երկրների թույլ էր տալիս տարիներ շրունակ շահույթ կորզել: Այս մասին ԱՄՆ առաջնորդը հաղորդել է իր Twitter-ում:
«Միացյալ Նահանգները ամեն տարի ունենում է 800 մլրդ դոլարի չափով առևտրային դեֆիցիտ՝ մեր շատ հիմար առևտրային գործարքների և քաղաքական գործիչների պատճառով: Մեր աշխատատեղերն ու փողերը տրվել են այլ երկրների, որոնք տարիներ շարունակ մեր հաշվին շահույթ են կորզել»,- գրել է Թրամփը:
«Նրանք ծիծաղել են մեզ վրա՝ ինչ ապուշ են եղել մեր առաջնորդները: Այլևս այդպես չի լինի»,- նկատել է ԱՄՆ նախագահը:
The United States has an $800 Billion Dollar Yearly Trade Deficit because of our “very stupid” trade deals and policies. Our jobs and wealth are being given to other countries that have taken advantage of us for years. They laugh at what fools our leaders have been. No more!
— Donald J. Trump (@realDonaldTrump) March 3, 2018










































