Saturday, 04 05 2024
01:00
ԱՄՆ Պետդեպի զեկույցում անդրադարձ է կատարվել ՄԻՊ գործունեությանը
Իսակովի պողոտայում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և զոհ
Մարտի 1-ի գործը վերադառնում է. նոր ապացույցներ են ի հայտ եկել
Մեքենան լիցքավորել է գազալցակայանում, պայթյունը տեղի է ունեցել ճանապարհին
00:00
«Առանց զենքի մատակարարումների Ուկրաինան կապիտուլյացիայի կենթարկվի»․ Բորել
Երևանն ու Կիևը քաղաքական երկխոսություն են սկսում
Կիրանցի «հատուկ ռեժիմը». ինչու և ինչ հիմքով են սահմանափակումներ կիրառվում
Երեվանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Մեր ձգտումների ճանապարհը անցնում է Վրաստանով. վտանգվի այն, կվտանգվի ամեն բան
Հուսով եմ՝ ուժը կբավականացնի պատասխանելու ՌԴ պառլամենտականներին. Զախարովան՝ Ալեն Սիմոնյանին
Հայաստանը կարո՞ղ է դուրս գալ ՀԱՊԿ-ից. հարց՝ Զախարովային
Լիտվան Երևանին և Բաքվին առաջարկում է կիրառել իր Կալինինգրադի տարանցման սխեման
Մեքենան բախվել է հողաթմբին. կա վիրավոր
Գանձակի և Կարմիրգյուղի դպրոցներում ստեղծվել են կանաչ գոտիներ
Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին երկու ավտոմեքենաների բախման հետևանքով տուժել է չորս մարդ
Հայկական «Իրան-նամեն» գործնական քննություն չի բռնում
Ալիևը Տավուշում կարող է նույնիսկ հողեր վերադարձնել՝ նպատակը Սյունիքում առավելության հասնելն է
Գումարային հարցի շուրջ կռիվ, վեճ, դանակահարություն է տեղի ունեցել
Սահմանազատման ինչ-որ փուլում միջնորդի կարիք կլինի
Դուք առաջարկում եք աղետի տանող ճանապարհ, մենք առաջարկում ենք այլընտրանք. Ռուբեն Ռուբինյան
Սրա մասին երբեք չեմ խոսել, Դուք ստիպեցիք. Արշակյանը՝ ռուսական արգելքների մասին
Խոշտանգումների հանցակազմով հաղորդումներից գրեթե բոլորով 2023-ին քրվարույթներ ենք նախաձեռնվել
Ժողովուրդը՝ լափամանից օգտվողների ապատեղեկատվության թիրախ
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի
Ոչ թե հայ լինել, այլ Հայաստան ունենալ
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին մեկ շաբաթ է տվել հրադադարի առաջարկն ընդունելու համար
Սոթքում թշնամու հրետակոծությունից քանդված բնակարանների կառուցման նպատակով հատկացվել է 79 միլիոն 983, 7 հազար դրամ
Էրդողանը հաստատել է, որ Թուրքիան ամբողջությամբ դադարեցնելու է Իսրայելի հետ առևտուրը
Թուրք-ադրբեջանական համակցվածծ բանակի հրամանատարն Իրանում. ի՞նչ է շոշափվում Նախիջեւանից
Մամուլի ազատության օրվա մրցանակը հանձնվել է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության ղեկավար Հեղինե Բունիաթյանին

Թակարդ Վիլնյուսից առաջ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արևելյան Եվրոպայի հետազոտությունների կենտրոնի (Վիլնյուս)  ներկայացուցիչ, լիտվացի քաղաքագետ Լաուրինաս Կաշչյունասը:

– Պարոն Կաշչյունաս, Արևելյան գործընկերության վիլնյուսյան գագաթնաժողովին ընդառաջ՝ ավելի ակնհայտ դարձավ, որ ԱԳ երկու երկրները՝ Հայաստանն ու Ուկրաինան, ազատ չեն իրենց աշխարհաքաղաքական վեկտորի ընտրության հարցում՝ ցանկանում են ասոցացվել ԵՄ-ին, բայց ռուսական ճնշումների տակ են: Օր օրի ավելի հստակ է դառնում նաև այն, որ Ուկրաինան նոյեմբերին չի ստորագրի ԱՀ/ԽՀԱԱԳ պայմանագիրը: Ի՞նչ հետևություններ պետք է անի Արևելյան Եվրոպան, որը Արևելյան գործընկերության, այդ  թվում՝ Ասոցացման ծրագրի նախաձեռնողն է:

– Ես վստահ չեմ,  որ Ուկրաինան որոշել է չստորագրել, դրանք բամբասանքներ են, չկա որևէ պաշտոնական հաղորդագրություն, թե Ուկրաինան որոշել է հետաձգել ԱՀ/ԽՀԱԱԳ  պայմանագրի ստորագրման արարողությունը: Այդ որոշումը կայացնում է պարոն Յանուկովիչը: Հնարավոր է, որ առաջիկայում Տիմոշենկոն ազատ արձակվի, և չհետաձգվի ԱՀ ստորագրման արարողությունը: Ուստի մենք դեռևս գործընթացի մեջ ենք: Ուկրաինայի վարչապետը խոսել է այդ մասին, բայց վարչապետը երկրի ղեկավարը չէ, իսկ Յանուկովիչը ոչ միայն Ուկրաինայի նախագահն է, այլև այդ երկրի ամենամեծ ուժը, ուստի պետք է սպասել նրա որոշմանը: Մենք դեռ տասն օր ունենք:

– Երբ խնդիրներ առաջացան ԱԳ երկու երկրների հետ, որոնք հանձն էին առել ԵՄ-ի հետ սկսել ԱՀ/ԽՀԱԱԳ բանակցությունները, շատերը սկսեցին պնդել, որ նոյեմբերի վերջին Վիլնյուսում կայանալիք ԱԳ գագաթնաժողովն այլևս փոքր նշանակություն  կունենա: Համաձայն չե՞ք:

– Մենք դեռ ակնկալում ենք, որ Ուկրաինան կստորագրի Ասոցացման համաձայնագիրը և Խորը ու համապարփակ ազատ առևտրի գոտու պայմանագիրը, այսինքն՝ չի ունենա փոքր նշանակություն, որովհետև եթե Ուկրաինան ստորագրի ԱՀ/ԽՀԱԱԳ պայմանագիրը, նշանակում է, որ Ուկրաինան չի կարողանա միանալ Մաքսային միությանը, որը վերահսկվում է ՌԴ կողմից:

Մեր տարածաշրջանում կարծես մրցակցություն է ծավալվել երկու ինտեգրացիոն տարածությունների միջև, և որևէ երկիր միաժամանակ չի կարող անդամակցել երկու մաքսային միություններին, դա անհամատեղելի է: Իսկ սա նշանակում է, որ երկիրը կատարում է այս կամ այն ուղղության մեջ գտնվելու ռազմավարական ընտրություն: Այսինքն՝ սա ռազմավարական նշանակություն ունեցող հարց է:

Ի դեպ, Վրաստանի և Մոլդովայի հետ ԱՀ/ԽՀԱԱԳ պայմանագրի  նախաստորագրումը ևս շատ կարևոր է, քանի որ կմնա մեկ քայլ դեպի ԱՀ/ԽՀԱԱԳ ստորագրումը, որը կարող է տեղի ունենալ հաջորդ տարի: Ես վստահ եմ, որ դա շատ կարևոր գագաթնաժողով է լինելու. երեք երկրները դեռևս գործընթացի մեջ են, ուստի չեմ համաձայնի Ձեր գնահատականին:

– Դուք ևս նշեցիք տարածաշրջանում երկու ինտեգրացիոն գործընթացների մրցակցության մասին: ԵՄ-ն ինչպե՞ս պետք է հաղթահարի մարտահրավերները, որոնք ներկայումս կան և սպառնում են Արևելյան գործընկերության և ասոցացման ապագային, նկատի ունեմ ռուսական հավակնությունները և ԱԳ երկրների նկատմամբ գործադրած ճնշումները: Միգուցե նոր  հարևանության քաղաքականությո՞ւն պետք է մշակվի:

– Իսկապես, խնդիր կա: ԱԳ 6 երկրներում և ԵՄ-ում տարբեր կերպ են ընկալում  Արևելյան գործընկերության քաղաքականությունը: Ձեր երկրի և ինձ համար դա շատ ավելի աշխարհաքաղաքականություն է, Կենտրոնական Եվրոպայի ԵՄ որոշ երկրների համար՝ նույնպես, բայց ԵՄ այնպիսի անդամների դեպքում, ինչպիսիք են Գերմանիան, Ֆրանսիան և Շվեդիան, դա ավելի արժեքների վրա հիմնված նորմատիվային քաղաքականություն է, որը նշանակում է քաղաքական պայմաններ, օրենքի գերակայություն, մարդու իրավունքների պաշտպանություն և այլն, և այլն, այսինքն՝ եթե երկրներում այս արժեքները չկան, դրանք պետք է որդեգրվեն, և այդ քաղաքականության համաձայն՝ միայն սրանից հետո կարող ես միանալ ԱՀ/ԽՀԱԱԳ պայմանագրին:

Ժամանակ առ ժամանակ այս արժեքային համակարգի վրա հիմնված քաղաքականությունը հակասում է աշխարհաքաղաքական մտածողությանը, որովհետև Արևելքի, այսինքն՝ մեր տեսանկյունից Ռուսաստանը ճնշումներ է գործադրում: Երբ Արևմուտքը խոսում է նորմատիվային հարցերից, արժեքային համակարգից և փորձում է մեծացնել քաղաքական պայմանները ԱԳ երկրների համար, սա ստեղծում է արժեքների վրա հիմնված թակարդ ԵՄ-ի համար, և այս քաղաքականությունը կարող է մղել նույնիսկ դեպի ավելի Արևելք: Սա է ԱԳ քաղաքականության անհասկանալի իրավիճակը՝ սա ընկալվում է  որպես աշխարհաքաղաքական ազդեցության քաղաքականությո՞ւն, թե՞ արժեքային համակարգի վրա հիմնված նորմատիվային քաղաքականություն է: Հիմնական խնդիրն է՝ ինչ անել Վիլնյուսից հետո:

Ես Ձեզ հետ համաձայն եմ, որ ԵՄ-ն նոր ռազմավարություն պետք է ունենա, և դրա հիմքում պետք է լինի հետևյալը՝ ասոցացված երկրների համար ԵՄ անդամակցության հեռանկարի ձևավորումը: Եթե երկիրը վերափոխում է, բարեփոխում է իր բոլոր համակարգերը ԵՄ չափանիշներին համաձայն, ապա   երկարաժամկետ ապագայում այդ երկիրը պետք է ունենա ԵՄ անդամակցություն:

– Բայց ո՞ր ռազմավարությունն եք ճիշտ համարում այն երկրների համար, որոնք ցանկանում են իրականացնել բարեփոխումներ, քաղաքական համագործակցություն ունենալ ԵՄ հետ, բայց նաև ռուսական ճնշումների ներքո են, ինչ-ինչ ոլորտներում կախված են նաև ՌԴ-ից, օրինակ՝ Ուկրաինան և Հայաստանը:

– Ես կարծում եմ, որ այստեղ պետք է շարունակել ազատ վիզային ռեժիմը և ոլորտային համագործակցության քաղաքականությունը: Ես կարծում եմ, որ հայ ժողովրդի համար ազատ վիզային ռեժիմը շատ կարևոր է լինելու: Սա այս պահին ամենակարևոր հարցն է, և դա պետք է մնա ՀՀ-ԵՄ բանակցությունների սեղանին:

– Ակնհայտ չէ՞, որ ԵՄ-ն  թույլ, պասիվ  քաղաքականություն է վարում այս տարածաշրջանում: Ամեն դեպքում վիզային դյուրացված քաղաքականությունը ՀՀ-ԵՄ քաղաքական համագործակցություն չէ, բայց ՀՀ-ն ցանկանում է շարունակել քաղաքական համագործակցությունը ԵՄ հետ, ՀՀ-ն ՌԴ-ից կախյալ է անվտանգության բաղադրիչով: Ինչպե՞ս պետք է լուծել այս հարցը:

– Հայաստանի պարագայում առանց լուծելու ԼՂ հակամարտությունը` մենք չենք կարող լուծել տարածաշրջանի խնդիրը: Ես կարծում եմ, որ ԵՄ-ն ավելի մեծ ներգրավվածություն պետք է ունենա այս հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում: Թե ինչ կլինի այդ ներգրավվածությունից հետո՝ ես դեռ վստահ չեմ, որովհետև իրավիճակն իսկապես դժվարին է, բայց այս փուլում մենք պետք է մտածենք այդ ներգրավվածությունն ապահովելու մասին: Որևէ կերպ դա չլուծելու պարագայում Հայաստանի և Ադրբեջանի «կերպարանափոխությունն» անհնար է: Ուստի ԵՄ-ն պետք է սկսի ուղիներ որոնել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում