ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանի իշխանությունների նախաձեռնությունը՝ պետության ղեկավարի պաշտոնում մնալու ժամկետի սահմանափակումը վերացնելու վերաբերյալ, «հիանալի է» համարել և առաջարկել է նույնն անել նաև ԱՄՆ-ում:
«Այժմ նա (Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինը) ցմահ նախագահ է: Ոչ, նա հիանալի է… Գուցե մենք էլ դա երբևէ փորձենք»,- ամերիկացի առաջնորդի խոսքերն է մեջբերում CNN հեռուստաալիքը:
Ավելի վաղ Չինաստանի Կոմունիստական կուսակցությունն առաջարկել է փոխել օրենքը, որը սահմանափակում է պետության ղեկավարի՝ իշխանության ղեկին մնալը երկու ժամկետով:











































