Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Ստեփանյանի նախագահությամբ սկսվում է Գարիկ Հակոբյանի գործի դատավարությունը:
Ըստ մեղադրանքի՝ 23-ամյա հրազդանցի Գարիկ Հակոբյանը 2013 թվականի ապրիլի 4-ին, ժամը 21-ն անց 30-ի սահմաններում Հրազդանի ավտոկայանի ու երկաթգծի կայարանի միջև ընկած հատվածում հարաբերություններ է պարզել համաքաղաքացի Սմբատ Եգանյանի հետ:
Այն բանից հետո, երբ իր վրա կրակոցներ են արձակվել, Գարիկ Հակոբյանն իր մոտ եղած դանակով դիտավորությամբ հարվածներ է հասցրել ու ծանր վնաս պատճառել Եգանյանի առողջությանը:
Գարիկ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով: Մեղադրանքում ասվում է, թե դանակով հարվածել է իր վրա արձակված կրակոցներից հետո…
Հակոբյանի խափանման միջոցը կալանավորումն է:







































