Clear Canoe հավայան ընկերությունը ջրային զբոսանքը բազմազան դարձնելու համար յուրատեսակ որոշում է գտել` ստեղծելով թափանցիկ զբոսանավ` հաղորդում է bigpicture.ru-ն:
Երկմետրանոց Monokini զբոսանավը կօգնի ստորջրյա աշխարհը տեսնել 100 % հստակությամբ: Նավակը պատրաստված է պոլիկարբոնատից, որն օգտագործվում է զրահապատ ապակիների արտադրության մեջ:
Monokini թափանցիկ նավակն ավելի փոքր է, քան ալյումինե կամ փայտե նավակները: Թափանցիկ հատակով զբոսանավերը հայտնի զվարճանք են զբոսաշրջիկների շրջանում:








































