Sunday, 05 07 2026
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Անհետ կորածների հարցը Բաքուն օգտագործում է հակահայկական ներքին կոնսոլիդացիայի համար
Ընդդիմադիր դաշտը օտարերկրյա գործակալներից պետք է ազատել. իշխանությունը կարևոր առաքելություն ունի
09:45
70 տարի անց Սիբիրի մի մասը կարող է վերածվել անտառատափաստանի
09:30
Միլիոնավոր դոլարների գանձեր՝ մեկ աճուրդում․ Sotheby’s-ի բացառիկ ցուցադրությունը
09:15
Չինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլար
Թրամփը կընդունի՞ Պուտինի «սպառնալիքը»
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT

«Քաղաքական գործընթացներն ընթանալու են Վիլնյուսից հետո» (տեսանյութ)

Քաղաքական գործընթացներն ընթանալու են Վիլնյուսից հետո: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Իսկանդարյանը՝ անդրադառնալով նոյեմբերի վերջին Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովին:

Նա նշեց, որ Հայաստանը Վիլնյուսում կանի այն, ինչ կանի, այսինքն՝ ՀՀ-ԵՄ հարաբերությունների այն մակարդակը, որը ներկայում հնարավոր է, կֆիքսվի, քանի որ աշխատանք է կատարվել, որը շարունակվել է երեք տարի, եղել է փաստաթուղթ, և այն լավն է եղել՝ երկու կողմերն էլ դա ընդունել են: Ըստ քաղաքագետի՝ թեև ներկայումս դա հնարավոր չէ գործի դնել, բայց կֆիքսենք այն և իրավիճակը կփոխադրենք stand-by վիճակ, հետո կսպասենք, թե ինչ կլինի:

«Վիլնյուսից հետո, երբ որոշվի Ուկրաինայի հարցը, երբ անցնի Սոչիի օլիմպիադան, կփոխվի եռանկյունու ուժերի հակազդեցությունը և փոխազդեցությունը, կկառուցվի նոր քաղաքականություն, և Հայաստանը չի դադարեցնի իր համագործակցությունը Եվրոպայի հետ. այդ մասին խոսակցությունները լուրջ չեն: Հայաստանը կպահպանի իր կոմպլեմենտար քաղաքականությունը, կրկնեմ՝ այն մակարդակով, որը հնարավոր կլինի այդ պահին:

Եվրոպան ևս չի հեռանա Հայաստանից. դա իրատեսական չէր լինի: Նույնը վերաբերում է նաև Ուկրաինային, Վրաստանին և Մոլդովային: Ինչպես կշարունակվի համագործակցությունը, ինչ ֆորմատով, որքան խորը՝ այս ամենը կհստակեցվի Վիլնյուսից հետո: Նույնը վերաբերում է նաև Ռուսաստանին: ՀՀ-ՌԴ փոխհարաբերությունների ձևաչափը ևս կհստակեցվի Վիլնյուսից հետո, և կհստակեցվի այն մակարդակով, որը հնարավոր կլինի այդ ժամանակ»,- ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը:

Դիտարկմանը, թե այդ զարգացումները կախված են ՄՄ վերաձևավորման աշխատանքների՞ց, արձագանքեց՝ ասելով, թե վստահ չէ, որ ՄՄ-ն գոյություն է ունենալու 5-6-7 տարի հետո, ավելին՝ վստահ չէ, որ Հայաստանը լինելու է ՄՄ-ի ֆորմալ անդամ, և վստահ չէ նաև, որ եթե նույնիսկ լինի այդ միության ֆորմալ անդամ, ապա կլինի ռեալ անդամ: Նրա գնահատմամբ՝ այդ ամենը պարզ կդառնա Վիլնյուսից հետո, քանի որ դա քաղաքական գործընթաց է, որի արդյունքում կորոշվի փոխհարաբերությունների եղանակը:

«Այս խաղը դեռ խաղացված չէ: Ընդունվել էին քաղաքական որոշումներ, սեպտեմբերի 3-ին քաղաքական գործիչների կողմից Մոսկվայում կայացվել է քաղաքական որոշում, հիմա սա կիջեցնեն ներքև և կորոշեն, թե ինչպես կարելի է համատեղել Հայաստանի ու Ղազախստանի հետաքրքրությունները, Հայաստանի ու Ռուսաստանի հետաքրքրությունները, երբ նրանց միջև Վրաստանն է, ինչպես հարաբերվել ԵՄ-ի հետ, երբ ԽՀԱԱԳ պայմանագիրը չի ստորագրվել: Սա քաղաքականության շարունակություն է: Վիլնյուսից հետո դեռ կյանք է լինելու, և լինելու է քաղաքականություն:

Վիլնյուսը ընկալվում է որպես բախտորոշ, բայց մենք միացել եք ՄԱԿ-ին, ՀԱՊԿ-ին, Եվրոպայի խորհրդին, միացել ենք հարևանության քաղաքականությանը, Արևելյան գործընկերությաը, մենք միանալու ենք էլի տարբեր կազմակերպությունների, գործընթացը գնում է և գնալու է, այդ թվում՝ Վիլնյուսից հետո»,- ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը:

Առաջարկում ենք Ալեքսանդր Իսկանդարյանի հետ «Առաջին լրատվական»-ի ավելի ընդարձակ հարցազրույցին ծանոթանալ տեսանյութի միջոցով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում