Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջիանլուիջի Բուֆոնը չի կասկածում իր թիմի ուժին, սակայն, միևնույն ժամանակ, մրցակիցներին թերագնահատելու մտադրություն չունի:
«Իհարկե, կան հավաքականներ, որոնք առավելություն ունեն Իտալիայի նկատմամբ, բայց մենք ներկայումս գտնվում ենք լավ մարզավիճակում:
Ի տարբերություն մյուսների` մենք շատ լավ գիտենք, թե ինչ է նշանակում խաղալ մեծ ճնշման տակ: Մենք սովոր ենք պատվով դուրս գալ դժվարին իրավիճակներից: Սակայն, Պրանդելին ճիշտ է, երբ ասում է, որ Իտալիան աշխարհի ուժեղագույն հավաքականը չէ»,- ասել է Բուֆոնը:









































