Ռուսաստանի հիմնական սպառնալիքն ու թշնամին հետամնացությունն է,- հայտարարել է Վլադիմիր Պուտինը՝ Դաշնային ժողովին ուղղված կոչում:
«Եթե չհաղթահարենք այս իրավիճակը, ապա այն (հետամնացությունը) անխուսափելիորեն կուժեղանա: Դա կարծես ծանր, քրոնիկ հիվանդություն լինի, որ քայլ առ քայլ հյուծում և քայքայում է օրգանիզմը ներսից»,- ասել է Պուտինը:
Նրա խոսքերով՝ այնպիսի ստեղծագործական հզորություն պետք է ապահովել, զարգացման այնպիսի դինամիկա, որ ոչ մի խոչընդոտ չխանգարի վստահ, ինքնուրույն առաջ գնալուն: «Մենք ինքներս պետք է և կորոշենք մեր ապագան»,- ասել է երկրի առաջնորդը:
Ռուսաստանի նախագահի ուղերձը Դաշնային ժողովին առաջին անգամ ուղեկցվել է տեսասլայդերով՝ դահլիճում տեղադրված էկրանների վրա: Դրանց վրա ներկայացված է երկրի տնտեսական ցուցանիշների վիճակագրությունը:








































