Այսօրվանից ուժի մեջ է մտնում «Դեղերի կարգավորման մասին» օրենքը, որով կարգավորվում է դեղերի շրջանառությունը Հայաստանում: Կառավարության այսօրվա նիստից հետո կայացած ճեպազրույցում ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը նշել է 4500 դեղամիջոցից 2500-ը բաց կթողնվեն դեղատոմսերով, մնացած 2000-ի վաճառքն ազատ կլինի:
Նախարարի խոսքով՝ դեղատոմսով հնարավոր կլինի ձեռք բերել այն դեղամիջոցները, որոնք հոգեմետ, թմրանյութեր կամ ուժեղ ազդող նյութեր են պարունակում, կամ այնպիսիք, որոնց օգտագործման համար պահանջվում է պարբերաբար բուժհետազոտություն անցնել: «Այս օրենքը մեզ կմոտեցնի քաղաքակիրթ երկրներին, որտեղ ուժեղ ազդող դեղամիջոցների վաճառքը կարգավորվում է համապատասխան օրենքներով»,- նշել է Լևոն Ալթունյանը:








































