Wednesday, 15 05 2024
Այս պահին զորքերը տեղում են. ժողովո՛րդ, դուք այլևս գործոն եք. Գալստանյան
Չարագուշակ հայտարարություն Մոսկվայից. պատերազմի սպառնալիքն ուժի մեջ է
Վովա Գասպարյանին և Լևոն Երանոսյանին սպառնում է 11 և 8 տարվա ազատազրկում
ՌԴ ՊՆ կադրերի վարչության պետին կաշառելու գործով ձերբակալվել է Լյովա Մարտիրոսյանը
Այդ տարածքները ՀՀ-ում են, փոփոխությունը պետք է տեղի ունենա հանրաքվեով. Գալստանյան
Մոսկվան հրավիրում է Թեհրանին «Զանգեզուրի միջանցք»
Ծանոթ կնոջը բռնաբարել է տունը պայթեցնելու սպառնալիքով
Կաշառքով ցուցարար հավաքագրող է ձերբակալվել
ՀՀ եւ Ադրբեջանի միջեւ ոչ թե նոր սահման է ստեղծվում, այլ վերարտադրվում է ԽՍՀՄ փլուզման պահին դե յուրե գոյություն ունեցած սահմանը. Վարչապետի աշխատակազմ
Մեղրիի համայնքապետ Բագրատ Զաքարյանը հրաժարական է տվել
ՀՀ ԶՈւ-ում նման գեներալ-լեյտենանտ երբևէ չի եղել․ ՊՆ
«Մայրաքաղաքի համար առանձնակի կարևորություն ունեցող իրադարձություն է»․ Տիգրան Ավինյան
«Հունիսի 1-ի ժամկետ հաստատված չէ»․ ԱԳՆ-ն՝ Վրաստան այցելողների առողջության պարտադիր ապահովագրության ներդրման մասին
Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Աղավնավանք բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Էրդողանի «նոր բեմադրությունը»
Երիտասարդները դեմ են «Վրացական երազանքին». ընդդիմությունը իշխանությունից շանս է ստացել
Ինչու երեք սահմանաքար չի դրվել․ կամուրջը տրվում է Ադրբեջանին, իսկ այլընտրանք չի կառուցվել
21:50
Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը քվեարկել է Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա օրինագիծը գործադիրին փոխանցելու օգտին
Ռուսաստանը, ի տարբերություն Զախարովայի, առաջվանը չէ
ՀՀ և Վրաստանի ԱԳՆ-ները համատեղ մամուլի հաղորդագրություն են հրապարակել անցկացրած քաղխորհրդակցությունների վերաբերյալ
Շնորհակալ եմ ոստիկաններին, որ իմ կոչով փակել են բոլոր փողոցները․ Գալստանյանը հեգնեց
ՀՀ-ն ու Ադրբեջանը խաղաղ համակեցության փորձ և գիտելիք չունեն՝ խաղաղ ապրելու գործիքների կարիք ունենք
Մոսկվայի շարունակվող երեսպաշտ ինքնարդարացումները
20:50
ԵՄ-ն Իսրայելին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Ռաֆահում
Դեռևս պարզ չէ՝ կհաջողվի՞ փրկել վարչապետ Ֆիցոյի կյանքը. վարկածներ՝ մահափորձի պատճառների վերաբերյալ
Փողոցները փակ կմնան մինչև 22։00-ն․ ՀՀ ՆԳՆ
Դիաբետի բարդությունների դեմ պայքարի ծրագիր` բոլոր մարզերում
Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում ավտոմեքենա է այրվել, վարորդը հոսպիտալացվել է
20:00
Հայտնի է Դոնալդ Թրամփի և Ջո Բայդենի բանավեճի հավանական ժամկետը
ՎԶԵԲ նախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը բանկի համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Հասան Սպարապետին. Վազգեն Սարգսյանի անվան փողոցը որոշել են վերանվանել

Երևանի ավագանու վերջին նիստում տեղի ունեցած միջադեպը, որի ժամանակ ավագանու «Ելք» խմբակցության անդամները իրար ծեծողներին բաժանողի դերում էին և միջադեպից հետո հանդես եկան ի պաշտպանություն «Երկիր Ծիրանի» խմբակցության, թերևս «չեն մարսի» իրենց քայլը, քանի որ ՀՀԿ-ն որոշել է ցույց տալ, որ «Ելք»-ը միշտ չէ, որ կարող է կողմ լինել «Երկիր Ծիրանիի» քայլերին։

Մասնավորապես, «Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ Տարոն Մարգարյանը որոշել է ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության՝ Վազգեն Սարգսյանի անվան փողոցը վերանվանելու նախագիծն ընդգրկել ավագանու առաջիկա նիստի օրակարգ։

Հիշեցնենք, որ դեռևս փետրվարի 1-ին Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությունը հանդես էր եկել ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի անվամբ փողոց անվանակոչելու և հուշարձանը տեղադրելու մասին իրավական ակտ ընդունելու նախաձեռնությամբ, ըստ որի, առաջարկվում էԿենտրոն վարչական շրջանի Վազգեն Սարգսյանի անվան փողոցի՝ Հանրապետության հրապարակի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնից դեպի ՀՀ արտաքին գործերի և ՀՀ արդարադատության նախարարություններ տանող հատվածը վերանվանել Վուդրո Վիլսոնի անվամբ՝ հիմնավորմամբ, որ Վուդրո Վիլսոնը առավել հայտնի է Սևրի դաշնագրից բխող՝ 1920 թվականի նոյեմբերի 22-ի իր Իրավարար վճռով, որով անկախ Հայաստանին էր վերամիավորվում Արևմտյան Հայաստանի շուրջ 90 հազար քառակուսի կմ տարածք՝ դեպի ծով ելքով:

Բնական է, որ ՀՀԿ խմբակցությունը ողջ կազմով դեմ է քվեարկելու Վազգեն Սարգսյանի անվան փողոցը վերանվանելու «Երկիր Ծիրանիի» առաջարկին։ Այդ առաջարկին կողմ չի քվեարկելու նաև «Ելք» խմբակցությունը և դա տրամաբանական էլինելու, քանի որ Միկոյանի, Կասյանի և այլ բոլշևիկների անուններով փողոցները թողած, Զարուհի Փոստանջյանի խմբակցությունը որոշել է վերանվանելու առաջարկ ներկայացնել Վազգեն Սարգսյանի անվան փողոցի մասով։

Այսինքն՝ այս հարցը օրակարգ բերելով և երկու խմբակցությունների՝ ՀՀԿ-ի ու «Ելք»-ի կողմից քվեարկությամբ մերժելով, Տարոն Մարգարյանը երկու խնդիր է լուծում։

«Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ նախ ավագանու առաջիկա նիստի օրակարգը դեռևս հայտնի չէ և պարզ չէ, թե այդ հարցը ընդգրկվելո՞ւ է ավագանու առաջիկա օրակարգ, թե՞ 4 ամիս հետո, բայց կանխատեսելով, որ կարող է առաջիկա նիստում ընդգրկվել հարցը, առաջիկայում «Ելք» խմբակցությունըկքննարկի հարցը և դիրքորոշում կհայտնի քվեարկության վերաբերյալ։ «Բայց խոսքը գնում էՎազգեն Սարգսյանի անվան փողոցի վերանվանման մասին, ինչի շուրջ, բնական է, որ տրամադրությունները բացասական են։ Երբ մենք խմբակցության նիստ կհրավիրենք և հստակ որոշում կկայացնենք, այդ ժամանակ էլմեկնաբանություններ կլինեն»,-ասաց Խաժակյանը։

Մեր դիտարկմանը՝ իսկ ինչպես են արձագանքում այն հարցին, որ Տարոն Մարգարյանը այդպիսով փորձում է խնդիր լուծել և ցույց տալ, որ կան հարցեր, որոնց շուրջ ՀՀԿ-ն ու «Ելք»-ը համակարծիք են, Խաժակյանը պատասխանեց. «Ես երբևէ չեմ մտածել, թե այս կամ այն հարցով Տարոն Մարգարյանը ինչ խնդիր է լուծում, և իմ գործողությունները դրանով չեմ պայմանավորել։ Մեր խմբակցությունը նույնպես այդպես է գործում։ Կրկնում եմ՝ օրակարգը դեռևս պարզ չէ, ձեր նշած հարցն էլ դեռևս օրակարգում չէ։ Բայց համեմատության համար նշել, որ փողոցների անվանափոխության վերաբերյալ մեր նախաձեռնությունը 3 ամիս սպասում էր օրակարգ ընդգրկվելուն և 3 ամիս ներքին քննարկումների փուլ անցավ։ Իհարկե, չեմ բացառում, որ հիմա Փոստանջյանի նախաձեռնությունը կմտնի օրակարգ, բայց քանի դեռ օրակարգում չէ, ձեռնպահ կմնանք մեկնաբանություններից»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում