Լեդի Գագան Նյու Յորքում ժամանակը զուր չի վատնում: Այսպես՝ մեկ օրվա ընթացքում նա հասցրել է մասնակցել հեռուստաշոուի փորձին, նորաձևության խանութի բացման արարողությանը և հանվել ուղիղ փողոցի կենտրոնում: Ընդ որում, այնտեղ բավականին ցուրտ է:
Չորեքշաբթի օրը գիշերը Գագան բացել է H&M-ի նորաձևության խանութը՝ Times Square-ում կտրելով կարմիր ժապավենը: Իսկ արդեն առավոտյան թարմ և առույգ երգչուհին էլեգանտ կարմիր կոմբինիզոնով դուրս է եկել հյուրանոցից:
Երեկոյան արդեն Գագան վերադարձել է իր սովորական կերպարին՝ ներքնաշոր, կիսագուլպաներ և Մայլի Սայրուսի ոճի սանրվածք: Թե ուր էր այդ տեսքով գնում երգչուհին՝ լրագրողները այդպես էլ չեն կարողացել պարզել:
Նշենք, որ շաբաթ օրը Լեդի Գագան կվարի NBC հեռուստաալիքի Saturday Night Live շոուն:









































