«Ֆիորենտինա»-ն շարունակում է նոր դարպասապահ փնտրել, ով կարող է մրցակցել Նետոյի հետ:
Ակումբը պատրաստ է ուսումնասիրել «Բարսելոնա»-ի դարպասապահ Վիկտոր Վալդեսի տրանսֆերի ձեռքբերման հնարավորությունը: Հիշեցնենք, որ ֆուտբոլիստի` կատալոնական ակումբի հետ ստորագրած պայմանագրի ժամկետն ավարտվելու է 2014 թվականի հունիսին:
«Ֆիորենտինա»-ի տրանսֆերային մյուս նպատակը շարունակում է մնալ ՔՓՌ-ի դարպասապահ Ժուլիո Սեզարը:








































