Փհենչհանի 12-րդ Ձմեռային պարալիմպիկ խաղերի հայաստանյան պատվիրակությունը Հարավային Կորեա կմեկնի մարտի 5-ին:
Հայաստանի միակ մասնակիցը` Ստասիկ Նազարյանը (դահուկավազքի 1 կմ սպրինտ) սկսել է մարզվել միայն հունվարից: Մարզիկը հիմնականում մարզվել է Ծաղկաձորում:
«Հավանականություն կա, որ ունենանք նաև երկրորդ մարզիկը, սակայն այդքան էլ վստահ չեմ: Եթե ստացվի, ապա լեռնադահուկային սպորտում ևս մասնակից կունենանք:
Ամեն ինչ հայտնի կլինի 1-2 օրից: Այս խաղերից ակնկալիքներ չունենք և պարզապես մասնակցություն ենք ապահովում»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանը: