Թուրքիայի Ադափազար քաղաքի զբոսայգիներից մեկում կարուսելի վրա տեղադրված կիսամերկ մանեկենը բնակիչների շրջանում իրարանցում է առաջացրել, հայտնում է ermenihaber-ը։

Մանկական ատրակցիոնների զբոսայգում կուրծքը բաց կնոջ արձանը արական սեռի ներկայացուցիչ այցելուներին անտարբեր չի թողել:

Սոցցանցերում հայտնվել են բնակիչների լուսանկարները՝ վերոնշյալ արձանի ֆոնին:

Նշվում է, որ զբոսայգին երկար ժամանակ փակված է եղել և վերջերս է վերաբացվել։










































