Sunday, 05 07 2026
Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ․ վարչապետ
17:15
Սլովակիայում չեն կարողացել Ֆիցոյին ցմահ թոշակից զրկելու հանրաքվե անցկացնել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատանքը․ Shamshyan
16:45
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում

ԱԺ-ն ընտրեց Բարձրագույն դատական խորհրդի 5 անդամի. նրանք պաշտոնը ստանձնեցին հանդիսավոր երդմամբ

Խորհրդարանն ընտրեց Բարձագույն դատական խորհրդի 5 անդամի: Քվեարկության արդյունքները պատգամավորներին ներկայացրեց Ազգային ժողովի ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը: «Բարձրագույն դատական խորհրդի առաջին պաշտոնում առաջադրված Գագիկ Հարությունյանի ընտրության քվեարկությանը մասնակցել է 98 պատգամավոր: Քվեատուփում հայտնաբերվել է 98 քվեաթերթիկ, որոնցից որևէ մեկն անվավեր չի ճանաչվել: Գագիկ Հարությունյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 96, դեմ՝ 2 պատգամավոր: Գագիկ Հարությունյանը Բարձրագույն դատական խորհրդի անդամ է ընտրվել 5-ամյա ժամկետով»,- հայտարարեց Գագիկ Մելիքյանը:

Բարձրագույն դատական խորհրդի անդամի երկրորդ պաշտոնի համար առաջադրվել էր Գևորգ Դանիելյանի թեկնածությունը: Գևորգ Դանիելյանի ընտրության քվեարկությանը մասնակցել է 98 պատգամավոր: 98 քվեաթերթիկներից մեկն անվավեր է ճանաչվել: Գևորգ Դանիելյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 90, դեմ՝ 7 պատգամավոր: Գևորգ Դանիելյանը Բարձրագույն դատական խորհրդի անդամ է ընտրվել 5-ամյա ժամկետով:

Բարձրագույն դատական խորհրդի երրորդ պաշտոնի համար առաջադրվել էր Լիպարիտ Մելիքջանյանի թեկնածությունը: Մելիքջանյանի ընտրության քվեարկությանը մասնակցել է 98 պատգամավոր: 98 քվեաթերթիկներից մեկն անվավեր է ճանաչվել: Լիպարիտ Մելիքջանյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 82, դեմ՝ 15 պատգամավոր: Լիպարիտ Մելիքջանյանը Բարձրագույն դատական խորհրդի անդամ է ընտրվել 5 տարի ժամկետով:

Բարձրագույն դատական խորհրդի չորրորդ պաշտոնի համար առաջադրվել էր Հայկ Հովհաննիսյանի թեկնածությունը: Քվեարկությանը մասնակցել է 98 պատգամավոր: Մեկ քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:

Հովհաննիսյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 86, դեմ՝ 11 պատգամավոր: Հայկ Հովհաննիսյանը Բարձրագույն դատական խորհրդի անդամ է ընտրվել 3 տարի ժամկետով:

Բարձրագույն դատական խորհրդի 5-րդ պաշտոնի համար առաջադրվել էր Սերգեյ Մեղրյանի թեկնածությունը: Քվեարկությանը մասնակցել է 98 պատգամավոր, մեկ քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել: Սերգեյ Մեղրյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 87, դեմ՝ 10 պատգամավոր: Սերգեյ Մեղրյանը Բարձրագույն դատական խորհրդի անդամ է ընտրվել 3 տարի ժամկետով:

Քվեարկության արդյունքները հայտարարելուց հետո Բարձրագույն դատական խորհրդի նորընտիր 5 անդամները խորհրդարանի ամբիոնից հանդիսավոր երդում տվեցին՝ ստանձնելով իրենց պաշտոնը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում