Մադրիդի «Ռեալ»-ի և Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Սամի Խեդիրան շարքից դուրս է մնացել նվազագույնը 6 ամսով:
Հիշեցնենք` ֆուտբոլիստը վնասվածք է ստացել Իտալիայի ընտրանու դեմ ընկեական հանդիպման ժամանակ: 26-ամյա ֆուտբոլիստը փոխարինվել է` աջ ծնկի վրա անհաջող վայր ընկնելուց հետո:
Խեդիրան վիրահատության կենթարկվի, այնուհետև ապաքինման երկարատև կուրս կանցնի: Գերմանիայի հավաքականի բժիշկը հույս է հայտնել, որ կիսապաշտպանը շարք կվերադառնա «Մունդիալ-2014»-ի մեկնարկից անմիջապես առաջ:






































