ԱՄՆ Բինգեմթոնի համալսարանի գիտնականները պարզել են, որ հաջորդական տաքացումն ու սառեցումը (ջերմային աբլյացիա) օգնում է ոչնչացնելու ենթաստամոքային գեղձի քաղցկեղային բջիջները, եթե քիմիաթերապիան և ռադիոթերապիան արդյունք չեն տալիս։ Այս մասին հայտնում է MedicalXpress-ը։

Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը հանդիսանում է չարորակ թախակույտների ամենամահաբեր տեսակներից մեկը։

Փորձի ժամանակ բջիջները ենթարկվել են 45-50 աստիճան տաքացման, որից հետո սառեցվել մինչև -10-20 աստիճան։ Ջերմային մշակման տևողությունը կազմել է 5 րոպե։ Դրանից հետո գիտանակնաները 7 օրերի ընթացքում հետևել են բջիջների վիճակին։ Պարզվել է, որ դա գրեթե լիովին հաղթահարել է թարախակույտի բջիջներին։ Այժմ գիտնականները ցանկանում են պարզել, թե որքանո՞վ է արդյունավետ հակառակ գործողությունը, երբ բջիջները սկզբում սառեցվեն, իսկ հետ տաքացվեն։









































