Անգլիայի հավաքականի ավագ Ֆրենկ Լեմպարդը խոսել է Չիլիի ընտրանու դեմ ընկերական հանդիպմանն իր թիմի պարտության մասին:
Հիշեցնենք` անգլիացիները պարտվել են 0:2 հաշվով: Չիլիի ազգային թիմի կազմում դուբլի հեղինակ է դարձել Ալեքսիս Սանչեսը:
«Նրանք հիանալի թիմ ունեն, և մենք գիտեինք այդ մասին: Պետք է համապատասխան դասեր քաղել այս խաղից: Չեմ կարծում, թե որևէ թիմի դուր է գալիս պարտվել: Իհարկե, դա շատ տհաճ է:
Մեր մրցակիցը գոլեր խփեց խաղի մեկնարկային րոպեներին և ավարտից րոպեներ առաջ: Իսկ մենք բազմաթիվ հնարավորություններ ունեինք աչքի ընկնելու հանդիպման ամբողջ ընթացքում: Երեքշաբթի ևս մեկ խաղ ունենք: Տեսնենք, թե ինչպես կարող ենք դրսևորել մեզ»,- ասել է Լեմպարդը:







































