ԱԺ-ն քննարկում է դատական Բարձրագույն դատական խորհրդի հինգ հոգանոց կազմը։ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն առաջին պաշտոնի համար ներկայացրել են ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի թեկնածությունը` հինգ տարի ժամկետով։
Պարոն Հարությունյանը նշեց, որ իր գործունեության ընթացքում փորձել է լինել օբյեկտիվ:
«Իմ քայլերը միտված են եղել սահմանադրական դեֆիցիտի հաղթահարմանը` այդ նպատակով սահմանելով համարժեք համակարգ։ Արդարության պակասը դարձել է երկրի առաջընթացը խոչընդոտող գործոն։ Անհրաժեշտ դասեր քաղելով տարիների փորձառությունից՝ ես պարտավորվում եմ ՀՀ-ում կայացնելու անկախ և հանրային վստահությունը վայելող դատական իշխանություն»,- հայտարարեց Գագիկ Հարությունյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:










































