ՀՀ Վերաքննիչ դատարանում այսօր՝ փետրվարի 26-ին, քննվեց Հայաստան «Իգլա» տեղափոխելու և փողերի լվացման մեղադրանքով 6 տարվա ազատազրկման դատապարտված Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանի բողոքը:
«Ես հրթիռային համակարգի մասին որևէ մեկի հետ հեռախոսազրույց չունեմ: Ինձ զանգել է Սանասարը, փորձել է բացատրել՝ ինչն ինչոց է, ես ասել եմ՝ չեմ հասկանում նկարի, բեր: Նկարել բերել են, տեսել եմ ու բացատրել եմ, որ սա հրթիռ չի, կիսատ է: Նորից եմ կրկնում՝ ասել եմ դիր յաշիկի մեջ, տար դիր էսինչ գյուղում: Ձայնագրության արձանագրության մեջ նշված է, որ գաղտնալսման մի մասը չի լսվում ու պետական մեղադրողը դա մեկնաբանում է այնպես, ինչպես ուզում է»:









































