Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 15-ին առանձնազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հետ:
Այնուհետև հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով’ ԼՂՀ վարչապետի և կառավարության մի խումբ անդամների մասնակցությամբ:
Քննարկվել են Հայաստանի Հանրապետության հետ տնտեսական համագործակցությանը և Արցախում իրականացվող մի շարք ծրագրերի ընթացքին վերաբերող հարցեր:








































