Նոյեմբերի 15-ին, ժամը 21.28-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Դրոյի փողոցի թիվ 22 հասցեում գտնվող հացի գործարանում:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, ՃԿԿ օպերատիվ խումբը:










































