Հնդիկ հնագետները դադարեցրել են յոգի երազում հայտնված գանձի որոնումները, հաղորդում է Associated Press-ը:
Հայտնաբերվել է ընդամենը մի քանի ոսկոր և աղյուսներ: Սակայն պեղումների համար Հնդկաստանի կառավարությունը ծախսել է 1.6 մլն ռուփի (25 300 դոլար):
Հայտնի յոգ Շոբկան Սարքարը երազում գանձեր է տեսել: Նա կառավարության անդամներից մեկին պատմել է, որ երազում տեսել է մի ռաջայի, ով ցույց է տվել, թե որտեղ է գտնվում 50 մլրդ դոլարի ոսկու պահեստը: Պեղումներն իրականացվել են Ութար-Պրադեշ նահանգի պալատի ավերակներում:









































