Վերջերս տեղի ունեցած Victoria’s Secret-2013-ը ապրանքանիշի պամության մեջ ամենահիշարժան ցուցադրություններից էր: Այս տարի ապրանքանիշը որոշել է դուրս գալ դասական ներքնազգեստի ցուցադրության շրջանակներից և հանրության դատին ներկայացնել, այսպես ասած, nude գույնի թափանցիկ բոդի: Մոդել Քարլի Քլոսն այն ներկայացրել է հյուրերին:
Մոդելի` այս հագուստով հանդես գալն ուղղակի ցնցեց հասարակությանը: Դա երեկոյի գագաթնակետն էր:
«Խենթացնող բոդի է: Չնայած այն ամբողջությամբ փակ է, շատ սեքսուալ է և ցնցող տեսք ունի»,- ասել է Քարլին:
Ցուցադրության ժամանակ մոդելն այս հագուստի հետ համադրել էր բարձրակրունկ բոկոտիկներ:
Քարլին, սակայն, բոդի կրող առաջին աստղը չէ:
Դեռևս 2000-ին Բրիթնի Սփիրսը ելույթ էր ունենում բոդիով: 9 տարի անց երգչուհին նման հագուստով նկարահավեց իր Toxic տեսահոլովակում:
2011-ին թանկարժեք քարերով զարդարված բոդիով American Music Awards-ի ժամանակ ելույթ է ունեցել Ջենիֆեր Լոպեսը:
Եվս մեկ տարի անց նույնն արել է Քեթի Փերին:
Այս մասին գրում է Spletnik.ru կայքը:










































