Saturday, 04 05 2024
Ադրբեջանը Հայաստանի ԶՈւ դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել․ ՊՆ
Կապիտալի արտահոսքը աճել է 55 տոկոսով, արտահանումը դեպի ԵԱՏՄ՝ 10 անգամ
Ոստիկանը պետք է լավ վարձատրվի եւ լավ հագնվի. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ. «Հրապարակ»
Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից. «Հրապարակ»
Եվրահանձնակատար Բորելի հայտարարությունը: Հայաստանն էլ մտածելու բան ունի
Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը. «Ժողովուրդ»
Համայնքային ոստիկանություն կստեղծեն. «Հրապարակ»
«Ժողովուրդ». Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանող
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել. «Ժողովուրդ»
01:00
ԱՄՆ Պետդեպի զեկույցում անդրադարձ է կատարվել ՄԻՊ գործունեությանը
Իսակովի պողոտայում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և զոհ
Մարտի 1-ի գործը վերադառնում է. նոր ապացույցներ են ի հայտ եկել
Մեքենան լիցքավորել է գազալցակայանում, պայթյունը տեղի է ունեցել ճանապարհին
00:00
«Առանց զենքի մատակարարումների Ուկրաինան կապիտուլյացիայի կենթարկվի»․ Բորել
Երևանն ու Կիևը քաղաքական երկխոսություն են սկսում
Կիրանցի «հատուկ ռեժիմը». ինչու և ինչ հիմքով են սահմանափակումներ կիրառվում
Երեվանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Մեր ձգտումների ճանապարհը անցնում է Վրաստանով. վտանգվի այն, կվտանգվի ամեն բան
Հուսով եմ՝ ուժը կբավականացնի պատասխանելու ՌԴ պառլամենտականներին. Զախարովան՝ Ալեն Սիմոնյանին
Հայաստանը կարո՞ղ է դուրս գալ ՀԱՊԿ-ից. հարց՝ Զախարովային
Լիտվան Երևանին և Բաքվին առաջարկում է կիրառել իր Կալինինգրադի տարանցման սխեման
Մեքենան բախվել է հողաթմբին. կա վիրավոր
Գանձակի և Կարմիրգյուղի դպրոցներում ստեղծվել են կանաչ գոտիներ
Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին երկու ավտոմեքենաների բախման հետևանքով տուժել է չորս մարդ
Հայկական «Իրան-նամեն» գործնական քննություն չի բռնում
Ալիևը Տավուշում կարող է նույնիսկ հողեր վերադարձնել՝ նպատակը Սյունիքում առավելության հասնելն է
Գումարային հարցի շուրջ կռիվ, վեճ, դանակահարություն է տեղի ունեցել
Սահմանազատման ինչ-որ փուլում միջնորդի կարիք կլինի
Դուք առաջարկում եք աղետի տանող ճանապարհ, մենք առաջարկում ենք այլընտրանք. Ռուբեն Ռուբինյան

Վրաստանի արժանապատվության դասը Հայաստանին

Խորհրդային օկուպացիայի օրվա հետ կապված՝ Վրաստանի նախագահականի և պետական կառույցների դրոշները փետրվարի 25-ին խոնարհվել են: Ըստ Վրաստանի խորհրդարանի 2010 թվականի մարտի 21-ի որոշման՝ փետրվարի 25-ը հայտարարված է երկրում խորհրդային օկուպացիայի օր. 1921-ի Փետրվարի 25-ին ռուսական Կարմիր բանակը գրավել է Թբիլիսին և տապալել ազգային կառավարությունը: Վրաստանի իշխանության մեսիջը հստակ է. դրա հիմքում ոչ այնքան պատմության, որքան` գործնական քաղաքականության, արժեքային կողմնորոշման բաղադրիչն է: Վրաստանում ինքնիշխանությունը գնահատվում է պետական մակարդակով, դրա ամրապնդումը, սոցիալիզացիան պետական քաղաքականության առանցքային ուղղություն է:

Թբիլիսիում հասկանում են, որ Ռուսաստանում կայսերականության վերածննդի համատեքստում թափանցիկ ու պայմանական է դառնում պատմության և այսօրվա քաղաքականության սահմանը: Ռուսական այսօրվա ծավալապաշտության քաղաքական և գաղափարական հիմքերը տանում են մինչև խորհրդային օկուպացիայի ակունքները: Եթե համարժեք գնահատական չտրվի պատմությանը, ապա այսօր գործնականում անհնար կլինի չեզոքացնել ռուսական ագրեսիան: Վրացական իշխանության այս վարքագծի համատեքստում նույնիսկ նվաստացուցիչ է հիշել անցած շաբաթ Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի մասնակցությունը Կարմիր բանակի մեծարմանը նվիրված Վլադիմիր Պուտինի միջոցառմանը:

Հայաստանի իշխանությունները ոչ միայն փաստացի լեգիտիմացնում են Հայաստանի սովետական օկուպացիան, այլ նաև` ռուս-թուրքական և ռուս-ադրբեջանական գործարքները, ինչի հետևանքով Հայաստանից օտարվել է նաև Արցախը:

Հայաստանի իշխանությունները, իհարկե, տուրք կտան դեմագոգիային` իրենց քայլը մոտիվացնելով այն հանգամանքով, թե ընդամենը տուրք է տրվել սովետական ընդհանուր պատմության տարեդարձի արժևորմանը: Եթե նույնիսկ հիմք ընդունենք այս փաստարկը, ապա դա բացահայտում է Հայաստանի գործող իշխանության արժեհամակարգը, ինքնիշխանությունը սակարկելու պատրաստակամությունը, եթե դա պետք է` Մոսկվային, Կրեմլին քծնելու համար:

Պաշտոնական Երևանի արժանապատվության նման կորուստը պարարտ հող է ստեղծում պատմության կրկնության համար. 2016-ի ապրիլյան պատերազմը ռուս-ադրբեջանական հակահայկական դավադրության հետևանք էր: Պետական մտածողության ակնհայտ դեֆիցիտը մեր իշխանությանը թույլ չի տալիս ազատվել, այսպես կոչված, սովետիզմի վիրուսից: Պատահական չէ, որ Հայաստանի անվան հետ մինչև այսօր ասոցացվում է հետսովետական հանրապետության քաղաքական կարգավիճակը: Դա է Հայաստանի համաշխարհային ընկալումը, որը չափազանց վտանգավոր է, որովհետև, ըստ էության, նույնիսկ միջազգայնորեն լեգիտիմացվում է Հայաստանի նոր, հնարավոր ռուսական օկուպացիայի հնարավորությունը, հեռանկարը:

Վրացիները նույնիսկ վիրավորվում են, երբ իրենց կպցնում են հետսովետականի պիտակ, որովհետև վաղուց ինքնաճանաչվել են` որպես եվրոպական ձգտումներ և տեսլական ունեցող ժողովուրդ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում