Saturday, 27 06 2026
16:30
Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցում է 900-ը
Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին
16:10
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
Ցանկացած գործունեություն ռուսական շուկայում ռիսկային է. Հայաստանն այնտեղ անելիք չունի այլևս
15:50
Գիտնականները բացահայտել են հսկա մոլորակ, որը գրեթե «կշիռ չունի»
Անընդհատ մնում ենք նույն դասարանում, երբ մեր հասակակիցները վաղուց ԲՈԻՀ-ում են
15:30
Չինաստանը գլխավորել է աշխարհի ամենաարագ գերհամակարգիչների ցանկը
Լրջագույն փոփոխություններ են սպասվում ՀՀ-ՌԴ հարաբերություններում. Կրեմլը գործի է դնելու պլան Բ-ն
15:10
Լյուքսեմբուրգում գրանցվել է սարդերի ներխուժում
Հայաստանի լոգիստիկ կապերը զարգացնելու հեռանկարին Մոսկվան և Բաքուն դեմ են, Եվրամիությունը կկարողանա՞ Ալիևին «դարձի բերել»
14:50
Ուկրաինան նշվել է Աստվածածնի հայկական պատկերակի օրվա 235-ամյակը
Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ բնակավայրում բացվեց «Մեծ Մասրիկ» գերոնտոլոգիական կենտրոնը
14:30
Ինչու է ԵՄ-ն շտապում ընդունել Ուկրաինային
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է և երկկողմանի փակել ճանապարհը․ օգնւթյան են հասել փրկարարները
14:10
Նավթի գները նվազել են – 26/06/26
ՀՀ ՆԳ նախարարը և Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր
13:50
ԱՄՆ զինված ուժերը հայտնել են Իրանին հարվածելու մասին
Երևանում անցկացվելիք COP17-ի նախապատրաստական աշխատանքները ներկայացվել են Ժնևում
13:30
Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատիրոջ կարգավիճակից
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
13:10
Արևային ակտիվությունը կարող է խնդիրներ ստեղծել էլեկտրացանցերի և կապի համար
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
12:50
Մարոկկոյում բացվել է երկրի ամենաբարձր երկնաքերը
Մհեր Գրիգորյանը և ԻԻՀ նախագահի տեղակալը քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
12:30
Տիեզերքի ընդարձակումը շարունակում է արագանա՞լ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան
12:10
Մասկը մեղադրվում է 4.5 մլն երեխաների հնարավոր մահվան մեջ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Նիկոլ Փաշինյան
11:50
Բրազիլիայում բնակիչները «այլմոլորակայինների հարձակման» մասին ահազանգ են ստացել
11:40
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը

01/III/2008թ․-10. Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի չստացված «մենությունը»

2008-ի փետրվարի 25-ին` չնայած զանգվածային դարձած ձերբակալություններին, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը միանգամայն գոհ էր իր ղեկավարած շարժմանն ընթացքից: «Պետք է ասեմ, որ մենք ընթանում ենք հստակ ծրագրով և պետք է ասեմ, որ ամեն ինչ շատ ավելի բարեհաջող է ընթանում, քան ես ծրագրել էի։ Հողը դուրս է գալիս Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի տակից։ Վաղը նրանք այս երկրում մենակ են մնալու, ոչ մի հենարան չեն ունենալու»,-Ազատության հրապարակում այդ օրը հայտարարել է առաջին նախագահը: Տեր-Պետրոսյանին թերևս ոգեշնչում էր հանրահավաքների բազմամարդությունը, ինչի շնորհիվ նա հույս ուներ քաղաքական ճնշում բանեցնել նախագահական ընտրապայքարի մյուս ազդեցիկ թեկնածուների` պաշտոնապես շուրջ 18% ստացած ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի և ՀՅԴ ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանի վրա, ով հավաքել էր 6%-ից ավելի քվեներ:

ՀՅԴ հետընտրական վարքագիծն իր մեջ նույնիսկ քաղաքական ռացիոնալության և դասականության տարրեր էր պարունակում: Նախագահական ընտրություններից հետո Վահան Հովհաննիսյանը հրաժարական տվեց խորհրդարանի փոխնախագահի պաշտոնից, որը ստեղծված բարդ իրավիճակում բաշմաշերտ քաղաքական ակցիա էր: Մի կողմից` Հովհաննիսյանն ընդունում էր իր քաղաքական պարտության փաստը, մյուս կողմից` ընդվզում էր ընտրությունների որակի դեմ: Սա կարևոր քաղաքական մեսիջ էր, որը, սակայն, համարժեք ընկալում չգտավ Ազատության հրապարակում:

Առհասարակ` ՀՅԴ-ն այդ օրերին ձգտում էր պահպանել քաղաքական չեզոքությունը: Փետրվարի 25-ին կուսակցությունը հանդես եկավ հայտարարությամբ` առաջարկելով կամուրջ լինել ընդդիմության ու իշխանության միջև։ Նման նախաձեռնությունը հազիվ թե իրացման շանս ունենար, որովհետև նախորդ օրը Սերժ Սարգսյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի թիմերը հայտարարել էին իրենց անվերապահ հաղթանակի մասին` ըստ էության, այրելով երկխոսության կամուրջը:

Բացի այդ` ՀՅԴ-ն օբյեկտիվորեն չուներ քաղաքական և բարոյական այն հեղինակությունը, որպեսզի նման բարդ բանակցությունների միջնորդ լիներ: Սակայն ավելի կարևոր դերակատարություն էր վերապահված Արթուր Բաղդասարյանին, ով այնքան պատկառելի քվեներ էր ստացել, որ իր դիրքորոշմամբ կարող էր լեգիտիմացնել թե Տեր-Պետրոսյանի հեղափոխությունը, թե իշխանությունների բռնությունները: Ազատության հրապարակում սպասում էին Արթուր Բաղդասարյանին, համենայն դեպս` Տեր-Պետրոսյանը հավաստիացում էր, որ իր մարդիկ ՕԵԿ նախագահի հետ բանակցում են: Փետրվարի 25-ն այս առումով շրջադարձային եղավ: Ճիշտ է` Արթուր Բաղդասարյանը վերջնական դիրքորոշում չհայտնեց, բայց հրապարակավ անընդունել համարեց Տեր-Պետրոսյանի փետրվարի 24-ի այն հայտարարությունը, թե ընտրություններում հաղթել է ինքը՝ 65 տոկոս ձայնով։

Ակնհայտ էր, որ Լևոն Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչների և Արթուր Բաղդասարյանի բանակցությունները տապալվել են: Սակայն այս համատեքստը չէր խանգարում, որ Տեր-Պետրոսյանը վստահ խոսի Քոչարյան – Սարգսյան զույգի մենության հեռանկարի մասին: Տեր-Պետրոսյանի հաշվարկներն, ըստ ամենայնի, կառուցվում էին դասական քաղաքականության կանոններով և նա կանխատեսում էր, որ իշխանությունն, ի վերջո, տեղի կտա հանրային ճնշմանը:

Առաջին նախագահը թերևս թերագնահատել էր Հոկտեմբերի 27-ի գործոնը, որի հետ ասոցացվող իշխանությունը նահանջել չէր կարող և, ըստ անհրաժեշտության, կրակելու էր ևս մեկ անգամ: Մյուս կողմից` Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր իր հաղթանակի մասին, սակայն նրա վարքագիծը հեռու էր հեղափոխական լինելուց: Լևոն Տեր-Պետրոսյանն, ըստ ամենայնի, ապավինում էր Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի բանականությանը, սակայն վերջիններիս ապավինեցին զենքին և բռնությանը, ինչի հետևանքով մարտի 1-ի արևածագը Լևոն Տեր-Պետրոսյանը դիմավորեց միայնակ` Ազատության հրապարակի նստարանի վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում