Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին կարծիք է հայտնել, որ «Արքայական ակումբ»-ի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն բոլորից շատ է արժանի «Ոսկե գնդակ» մրցանակը ստանալուն:
Բացի պորտուգալացի ֆուտբոլիստից, մրցանակին, որի հաղթողի անունը հայտնի կդառնա 2014 թվականի հունվարի 13-ին, Ցյուրիխում, հավակնում են ևս 22 խաղացողներ:
Հիշեցնենք, որ Ռոնալդուն արդեն ստացել է այդ մրցանակը 2008 թվականին, իսկ վերջին 4 տարիներին «Ոսկե գնդակ»-ին արժանացել է կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին:
«Ոչ ոք ավելի արժանի չէ «Ոսկե գնդակ»-ին, քան Քրիշտիանու Ռոնալդուն»,- ասել է իտալացի մասնագետը Radio 24-ին տված հարցազրույցում: