Վիսկոնսին նահանգում մի տղամարդ ոստիկանություն է զանգահարել և պահանջել իր անկողնուց դուրս հանել խռմփացնող կնոջը, հաղորդում է United Press International-ը:
Տղամարդը խոստովանել է, որ մինչև այդ կնոջն իր անկողնում հայտնաբերելը հարբած է եղել և դեպքերը մանրամասնորեն չի հիշում, սակայն հիշում է, որ անկողնում քնած կինն իր հարևանուհին է:
Այն բանից հետո, երբ տղամարդը միացրել է բարձրախոսը և դիսպետչերը լսել է կնոջ խռմփոցը, նա ոստիկանության աշխատակիցներին դեպքի վայր է ուղարկել: Ոստիկաններն արթնացրել են կնոջը, ով պատմել է, որ տառապում է ապնոեի սինդրոմով, որն էլ բնութագրվում է քնի ժամանակ որոշ ժամանակով շնչարգելությամբ: Դա էլ հենց խռմփոցի պատճառն է հանդիսանում:
Արտակարգ իրավիճակների ծառայությունն այսպիսի հաղորդագրություններ հաճախ է արձանագրում: Իսկ աշխատակիցները պարբերաբար կազմում են ամենատարօրինակ և խորհրդավոր զանգերի ցուցակը:







































