Wednesday, 01 07 2026
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում
20:50
Իռլանդիան ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը՝ փոխարինելով Կիպրոսին
20:43
ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանը
Փոփոխվում են Կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագները
20:40
Universal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ
20:30
Իրանում ներում կշնորհեն 850 բանտարկյալի Խամենեիին հրաժեշտ տալու օրերին
Մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը
20:10
Իրանի դեմ ցանկացած սպառնալիք անհապաղ պատասխանի կարժանանա. Արաղչի
20:00
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Հարավային Կորեայում խորհրդատվական հանդիպումներ է ունեցել
19:50
Լուկաշենկոն Չինաստան այցից հետո մեկնել է Ինդոնեզիա
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
19:30
Հորմուզի նեղուցի ականազերծման համար մոտ երկու ամիս կպահանջվի. Իտալիայի ՊՆ
Քննարկվել են քաղաքաշինության ոլորտի թվայնացման առաջիկա ծրագրերը
19:18
Հազարավոր երկրպագուների տոնախմբությունն ավարտվել է զոհերով
19:10
57 միլիոն դոլար, ոսկե ներքնազգեստ. աղմկահարույց բացահայտում Իրաքում
Աննա Հակոբյանը Նյու Յորքում մասնակցում է առաջին տիկնանց և պարոնների համաշխարհային ամենամյա ակադեմիային
Պուտինը ԱԽ նիստ է անցկացրել

Սոցիոլոգն առաջնային է համարում Սումգայիթի ջարդերի հարցը միջազգային իրավական դաշտ տեղափոխելը

Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում 1988 թվականին տեղի իշխանությունների կողմից կազմակերպված հայերի զանգվածային ջարդերի փաստը պետք է տեղափոխվի միջազգային իրավական դաշտ: Փետրվարի 24-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Սոցիոլոգն Ադրբեջանի ներկայիս իշխանությունների քաղաքականությունում նույնպես տեսնում է ազգատյացություն:

«Հայաստանը պետք է Սումգայիթյան ջարդերի փաստը տեղափոխի միջազգային իրավական դաշտ, որպեսզի այն գնահատվի որպես հայերի դեմ կազմակերպված ցեղասպանություն 20-դարի ավարտին: Դա կունենա նաև կանխարգելիչ բնույթ նման երկրների համար, ինչպես նաև Հայաստանը կստանա բարոյական փոխհատուցում»,- ասաց Ադիբեկյանը:

Նրա խոսքով`Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանության կողմից կազմակերպված հայերի ջարդն ուղղված էր Ղարաբաղյան շարժման դեմ՝ այդ կերպ փորձելով վախեցնել հայերին: «Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանության կողմից կազմակերպված հայերի ջարդի իրական թիվը դեռ հայտի չէ: Պաշտոնական տվյալների համաձայն` այդ օրերին զոհվել է 26 հայ: Սումգայիթյան ջարդը Ղարաբաղյան պայքարի դեմ Ադրբեջանի արձագանքն էր՝ այդ կերպ փորձելով դաս տալ և վախեցնել հայերին»,- ասաց Ադիբեկյանը:

Սոցիոլոգը նշեց, որ նման մեխանիզմներ օգտագործվել և օգտագործվում են տարբեր երկրներում. իշխանություններն օժանդակում են ազգայնամոլական կազմակերպություններին ու խմբերին և առաջ են տանում սեփական շահերը:

«Սումգայիթում հայերը, լինելով կրթված, ապրել են բարեկեցիկ կյանքով, սակայն միևնույն ժամանակ Սումգայիթի բնակչության ¼-ը կազմում էր նախկին դատապարտյալներ, հանցագործներ և ցածր խավը: Եվ ինչպես Նացիստական Գերմանիայում գերմանացիներին հրահրեցին հրեաների դեմ` «դու վատ եք ապրում, որովհետև իրենք լավ են ապրում» սկզբունքով, նույնը տեղի ունեցավ Սումգայիթում: Դրա հետևանքով Ադրբեջանից արտագաղթել էր 400 հազար մարդ` հիմնականում Գանձակից, Շահումյանի շրջանից և Բաքվից: Արտագաղթներից մի մասը` մոտ 200 հազար մարդ, տեղափոխվեց Հայաստան»,- նշեց սոցիոլոգը:

Սումգայիթի ջարդերը չէին կարող ունենալ փոքր մասշտաբ: «Ջարդերի հաջորդ օրը կարգը պահպանելու համար Խորհրդային Միության դեսանտային դիվիզիան տեղափոխվել էր Սումգայիթ: Պաշտոնական տվյալներով` այդ օրերին 276 զինծառայող վիրավորվել է: Պատկերացրեք ջարդերի մասշտաբը, եթե դիվիզիան այդքան վիրավորներ է ունեցել»,- ընդգծեց Ադիբեկյանը:

Խորհրդային Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունների կողմից պետական մակարդակով կազմակերպված քաղաքի հայ ազգաբնակչության եղեռն և զանգվածային տեղահանություն, որը տեղի է ունեցել 1988 թվականի փետրվարի 27-ից 29-ը ընկած ժամանակահատվածում։

Հայ ազգի դեմ իրականացրած այս հանցագործության նպատակն էր կանխել Արցախյան շարժումը, հայերին ահաբեկելով նոր արյունահեղ գործողությունների հեռանկարով՝ կանխել Արցախյան ազատագրական պայքարի տարածումը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում