YouTube-ում հայտնվել է մարդասիրական բնույթ կրող տեսանյութ: Համր հոլովակում ամբողջացվել են մի քանի տեսագրությունների կադրեր՝ տարբեր անհույս իրավիճակներում հայտնված մարդկանց մասին: Նրանց հաջողվում է ողջ մնալ՝ շնորհիվ հանրության կողմից ցուցաբերված աջակցության:
Տեսանյութում ազդեցիկ տեսարաններ են, որոնք շատերին կստիպեն իրենց մեջ արթնացնել դիմացինի հանդեպ սրտացավ վերաբերմունքը: Խոսքը մասնավորապես առաջին դրվագի մասին է՝ մետրոյի կայարանում ռելսերի վրա ընկած մարդուն մոտեցող գնացքի հետ բախումից կյանքի գնով փրկում է ներկաներից մեկը: