Monday, 06 07 2026
10:10
Մունդիալ-2026. Նորվեգիան դուրս թողեց Բրազիլիային, Անգլիան քառորդ եզրափակչում է
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
14:50
Անգլիա – Մեքսիկա խաղի տոմսերը կվաճառվեն 60 անգամ ավելի թանկ
11:30
Մունդիալ-2026. Արգենտինան հաղթեց Կաբո Վերդեին
11:10
Մունդիալ-2026. Եգիպտոսը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ հաղթեց Ավստրալիային
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
09:50
Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզչին հորդորել են կամավոր հեռանալ
07:50
Մունդիալ-2026. Պորտուգալիան ու Շվեյցարիան շարունակում են պայքարը
07:30
Մունդիալ-2026. Իսպանիան հաղթեց Ավստրիային
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
17:30
«Ացտեկաում» մեզ շատ-շատ խոչընդոտներ են սպասում. Տուխել
07:30
Մունդիալ-2026. Բելգիան ու ԱՄՆ-ն շարունակում են պայքարը
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
17:50
Յուրգեն Կլոպը ցանկություն ունի գլխավորելու Գերմանիայի ազգային թիմը
16:50
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ինտեր»-ի հետ
08:10
Մունդիալ-2026. Մեքսիկան վստահ հաղթանակ տարավ Էկվադորի նկատմամբ

Փորձություն Հայաստանի հավաքականի համար․ Ինչով է կարևոր Ալբանիայի հետ հանդիպումը

Բասկետբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլում վաղը Հայաստանի ազգային հավաքականը երրորդ հանդիպումը կանցկացնի Երևանում՝ մրցելով Ալբանիայի հետ: Հիշեցնենք, որ ընտրական փուլի առաջին մրցավեճում մեր հավաքականը Տիրանայում 80:63 հաշվով հաղթել էր Ալբանիային, իսկ երկրորդ խաղում, Երևանում դրամատիկ պայքարում 71:78 հաշվով զիջել Դանիային:

Երևան ժամանելուց առաջ փետրվարի 22-ին Ալբանիային հյուրընկալվելիս 82:69 հաշվով պարտություն է կրել Դանիայից: Հայաստանի հավաքականին զիջելու դեպքում ալբանացիները վերջնականապես կձախողվեն և կկորցնեն ընտրական հաջորդ փուլի ուղեգրի համար պայքարելու հնարավորությունը: Հիշեցնենք, որ ընտրական հաջորդ փուլ են անցնում 3 ենթախմբերի հաղթողները, ինչպես նաև լավագույն արդյունք ցույց տված երկրորդ հորիզոնականը զբաղեցրած հավաքականը: Ալբանիային հաղթելու դեպքում մեր հավաքականը կգլխավորի մրցաշարային աղյուսակը և լավ նախադրյալներ կստեղծի հաջորդ փուլ դուրս գալու: Այս պահին ընտրական B խմբում առաջատարը Դանիան է՝ 4 միավորով: Երկրորդ հորիզոնականում գտնվող Հայաստանն ունի 3, իսկ մրցաշարային աղյուսակը եզրափակող Ալբանիան՝ 2 միավոր: Ընտրական փուլում մեր հավաքականը առաջին անգամ կխաղա առանց առաջատար Ռայան Բոաթրայթի:

«Մենք ֆեդերացիայի ղեկավարների հետ որոշել ենք, որ Բոաթրայթն ազգային հավաքականում այլևս հանդես չի գալու: Պատճառը՝ նրա վատ վերաբերմունքն է ազգային թիմի նկատմամբ: Ռայանի պահվածքը չի համապատասխանում թիմի փիլիսոփայությանը: Քանի դեռ ես գլխավորում եմ հավաքականը՝ նա չի խաղա այս թիմում: Սա լավ հնարավորություն է թիմի նորեկ Արագադ Աբրամյանի համար: Մենք հավատում ենք նրան: Արագադը մեծ փորձ չունի եւ ցավոք, այս պահին նաեւ ակումբ չունի: Բայց, նա մեծ պոտենցիալով խաղացող է: Վստահ եմ, որ ապագայում Աբրամիանը հավաքականում լավագույններից կլինի»,-երեկ հայտարարել էր Հայաստանի ազգային հավաքականի խորվաթ գլխավոր մարզիչ Նիկշա Բավցևիչը: Առաջին անգամ Հայաստանի ազգային հավաքականում կխաղա ԱՄՆ-ի «Մասիս» հայկական թիմը ներկայացնող Արագատ Աբրամյանը: «Ինձ համար մեծ պատիվ է հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականում: Տղաներն ինձ լավ են ընդունել, թիմում հիանալի մթնոլորտ է: Հավաքականի խաղերին միշտ հետևել եմ, բասկետբոլիստների մեծ մասին ճանաչում եմ: Ալբանիայի հետ խաղը մեզ համար շատ կարևոր է: Ես և թիմակիցներս պատրաստ ենք: Երեկ դիտել ենք նրանց խաղը, ծանոթ ենք մրցակցին»,- նշել է Արագադ Աբրամյանը:

Առաջիկա հանդիպմանը վնասվածքի պատճառով հավաքականին չի կարող Քրիս Յանկու Օսկիյանը: Արկադի Մկրտիչյանը, Արտյոմ Թավակալյանը, Կարեն Չիվիչյանը, Մեթյու Մադոյանը, Արամ Արսլանյանը, Սթիվեն Էնոչը ու Անդրե Սփայթ Մկրտչյանը հավաքականին չեն կարող միանալ ԱՄՆ ուսանողական լիգայի հանդիպումների պատճառով: Վաղվա խաղին 90 տոկոսով չի կարողանա մասնակցել Ալբերտ Թադևոսյանը, որը դարձել էր Ալբանիայի հետ առաջին հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը: «Մեզ համար Ալբանիայի հետ խաղը շատ կարևոր է, քանի որ նախորդ խաղում մենք կորցրեցինք մեր հնարավորությունը Դանիայի դեմ խաղում: Մեզ համար դժվար ժամանակ է գալիս: Մենք շատ խնդիրներ ունենք այս խաղից առաջ: Առաջինն այն է, որ այս խաղը բաց կթողնեն Ամերիկայում հանդես եկող մեր բասկետբոլիստները, ինչպես նաև Ռայան Բոաթրայթը»,-ասել է Բավցևիչը:

Ալբանիայի հետ հանդիպումն իրական փորձություն է Հայաստանի ազգային հավաքականի համար: Անցյալ տարի մեր ազգային թիմը բավական հաջող ելույթ ունեցավ աշխարհի առաջնության ընտրական փուլում հենց Բոաթրայթի շնորհիվ: Հիշեցնենք, որ անցյալ տարի Հայաստանի հավաքականը երկու անգամ հաղթեց Սլովակիայի հավաքականին, Երևանում էլ առավելության հասավ Շվեդիայի բավական ուժեղ ընտրանու նկատմամբ: Ամերիկացի բասկետբոլիստը հաջող է ելույթ ունեցել նաև ընթացիկ շրջափուլում: Առանց Բոաթրայթի հաղթանակը կնշանակի, որ Հայաստանի հավաքականը կայացած կոլեկտիվ է և ամենևին կախված չէ մեկ խաղացողից: Ընտրական փուլի վերջին խաղում հունիսի 28-ին Հայաստանի հավաքականը հյուրընկալվի Դանիային: Այս խաղին կկարողանան մասնակցել ԱՄՆ-ում ելույթ ունեցող բասկետբոլիստները: Նշենք, որ Արկադի Մկրտիչյանը, Արտյոմ Թավաքալյանն ու Անդրե Սփայթ Մկրտչյանը այս տարի ավարտում են համալսարանը: Առաջիկայում նրանք առանց խոշընդոտների կկարողանան միանալ Հայաստանի հավաքականին: Այս պահին կարևորը Ալբանիային հաղթելն է:

Վաղվա հանդիպումը կարող է բեկումնային լինել Հայաստանի համար: «Առաջին լրատվական»-ին հայտնի դարձավ որ վաղը Ալբանիային չի կարողանա օգնել հավաքականի ամենափորձառու խաղացողը Իտալիայում ելույթ ունեցող Բուշատին: Վերջինս չի միացել հավաքականին: Ինչ վերաբերվում է Անդրանիկ Չրաբաշին, ապա մեր հավաքականի հարձակվողը լիովին ապաքինվել է և պատրաստ է վաղվա խաղին:

Հայաստան-Ալբանիա հանդիպումը տեղի կունենա նախկին «Միկա» մարզահամալիրում և կսկսվի ժամը 19:00-ին: Մուտքն ազատ է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում