Ֆիննական Finnair ավիաընկերությունն այսօր ավելի քան 100 չվերթ է չեղյալ հայտարարել, որոնք ծրագրված էին ուրբաթ, ինչպես նաև մի շարք շաբաթօրյա չվերթեր՝ բորտուղեկցորդների հնարավոր գործադուլի պատճատով: Այս մասին հայտնում է Yle հեռուստաընկերության կայքը: Բողոքի ակցիան կարող է սկսվել տեղկան ժամանակով ժամը 15:00-ին:
Նշվում է, որ գործատուի հետ արհմիությունների անդամների պայմանավորվածությունների ձեռքերման դեպքում կհաջողվի վերականգնել ոչ բոլոր չեղյալ հայտարարված չվերթերը:
Finnair-ի կայքում ասվում է, որ գործադուլը կարող է անցկացվել նոյեմբերի 15-23-ը: «Բանակցությունները շարունակվում են, և մենք դրական արդյունքներ ենք ակնկալում՝ խուսափելու բողոքի ակցիաներից»,- հայտարարել են ավիաընկերությունում:
Finnair-ը խնդրել է ուղևորներին հետևել իրենց չվերթերի մասին տեղեկատվությանը:








































