«Զինված խմբի» պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանն այսօր մեղադրողի կողմից իր նոթատետրի գրառումները հրապարակելու ժամանակ հանդես եկավ հայտա
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշ նստավայրում Արթուր Վարդանյանը հայտարարեց, որ մեղադրողն ընտրողաբար է հրապարակում իր գրառումները:
«Քառօրյա պատերազմի մասին իմ վերլուծությունը, «Նաիրիտ» գործարանի մասին տեղեկությունները, որ կան իմ տետրի մեջ, գործին չի վերաբերում, ցույցեր կազմակերպելու մասին գրառումը նույնպես գործին չի վերաբերում, Արցախի 5 շրջանների վերաբերող գրառումները նույնպես գործին չեն վերաբերում: Ձեզ վերաբերում է միայն զենք-զինամթերք, հանցագործ, բոլորը հանցագործ են, դուք սուրբ եք: Չմոռանամ ասել, որ 64 մլրդ դոլար թալանված երկրի մասին, որը ես գիտեի մենակ, էդ տեղեկությունները ձեզ չեն հետաքրքրում: Ձեզ հետաքրքրում է այն, որ դուք գտել եք 3 հատ ձեռնոց, 4 հատ մասկա»,- ասաց նա:










































