Արքայազն Չառլզին ծննդյան օրվա կապակցությամբ նվիրել են տորթ, որն ունի Մեծ Բրիտանիայում հասարակական տրանսպորտի կենսաթոշակային տոմսի տեսք:
Նման կերպ են Մեծ Բրիտանիայի արքայազնի օգնականները շնորհավորել հոբելյարին 65-ամյակի՝ կենսաթոշակային տարիքի անցնելու կապակցությամբ, հայտնում է Agence France-Presse-ը:
Տորթի վրա պատկերված է Չառլզը: Թե ինչպես է արձագանքել արքայազնը նման նվերին՝ չի հաղորդվում:
Արքայազնը կենսաթոշակային տարիքի է հասել նոյեմբերի 14-ին, ինչը նշանակում է, որ նա կարող է հավակնել 110 ֆունտ ստերլինգ ու 15 պենս կենսաթոշակային վճարի:
Այդ գումարը նա, սակայն, որոշել է նվիրել բարեգործական նպատակով. արքայազնը ստորագրել է համապատասխան փաստաթղթերը, և հիմա նրա կենսաթոշակը տրվելու է կարիքավոր տարեց մարդկանց:











































