Հինգ կանայք մեղադրել են երաժշտական պրոդյուսեր Չարլի Վոլքին բազմաթիվ սեռական ոտնձգությունների մեջ։ Այս մասին փետրվարի 23-ին հաղորդում է Rolling Stone-ը։

Զոհերից մեկը, Փեմ Կայեն հայտարարել է, որ Վոլկի մոտ աշխատելու յոթ տարիների ընթացքում նա մշտապես սեռական ոտնձգությունների է ենթարկվել նրա կողմից։ Նա նույնիսկ հիշել է, թե ինչպես է Վոլքը երգերը լսելու ժամանակ լեզուն մտցրել իր ականջը։
Եվս չորս կանայք պատմել են, թե ինչպես է պրոդյուսերն իրենց պոռնո նկարներ և տեսագրություններ ուղարկել, ցուցադրել իր սեռական օրգանները և առանց թույլտվության իրենց ձեռք տվել։ Վոլքի զոհերը միշտ մոտավորապես քսան տարեկան են եղել։

Չարլի Վոլքը 30 տարվա աշխատանքային փորձով երաժշտական պրոդյուսեր է։ Նա համագործակցում է այնպիսի կատարողների հետ, ինչպիսիք են Արիանա Գրանդեն, The Weeknd–ը, նորզելանդուհի Լորդը, ռեփեր Դրեյքը, Լիլ Վեյնը, Tyga–ն, Post Malone–ն ու Նիկի Մինաժը, ինչպես նաև Florence and the Machine և Nickelback խմբերը։









































