Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Նեյմարը հայտարարել է, որ երկրպագուները թիմից միայն հաղթանակ են ակնկալում առաջիկա «Մունդիալ-2014»-ում:
«Բոլոր ընկերական խաղերում հանդես ենք եկել այնպես, կարծես դրանք աշխարհի առաջնության հանդիպումներ էին: Մեր գլխավոր նպատակն աշխարհի չեմպիոն դառնալն է:
Գիտենք, որ ճնշումը շատ մեծ է: Բոլորս ենք գիտակցում, որ դա շատ բարդ առաջադրանք է և ջանասիրաբար աշխատում ենք, որ ի կատար ածենք այն»,- հայտարարել է Նեյմարը:





































