Thursday, 25 06 2026
17:50
Մակրոնը հայտնել է Սիցիլիայի ափերին ՌԴ-ի հետ կապված լցանավ կալանելու մասին
Մաթևոսյանը հանդիպել է Bezos Earth Fund-ի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ
17:30
Մեծ Բրիտանիայում գրանցվել է հունիսի բացարձակ ջերմաստիճանային ռեկորդը՝ +36.1°C
Նոր պատմական ռեկորդ. 823,584 աշխատատեղ
17:10
Իրանի հետ ցանկացած համաձայնագիր հաշվի կառնի Պարսից ծոցի երկրների շահերը․ Ռուբիո
ԱԽ քարտուղարը մասնակցել է Ուկրաինայի վերականգման համաժողովին
16:50
Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ ոստիկանապետ է նշանակվել հայազգի պաշտոնյա
Նախորդ տարվա մայիսի համեմատ ՏԱՑ-ի հավելաճը 11.7% է եղել
16:30
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 164-ի
Ունեմ ցանկություն շարունակել առողջապահության նախարարի պաշտոնավարումը․ Անահիտ Ավանեսյան
16:10
Իտալիան հակադարձել է Ռյուտեի խոսքերին Իրանի դեմ հարձակումներում ԱՄՆ-ին աջակցելու մասին
Այլևս քողարկված խոսելու կարիք չկա․ այս ընտրարշավի ընթացում ոչ մի թաքնված թեմա չի եղել․ վարչապետ
15:50
ՖԻՖԱ-ն թույլատրել է ՌԴ մինչև 15 տարեկանների հավաքականի մասնակցությունն աշխարհի առաջնությանը
Մարդիկ «Նիժնի Տապռից» եկել են, Հայաստանը լավ չգիտեն․ վարչապետ
Թուրքիայի Մանիսա նահանգում անտառային հրդեհ է բռնկվել
Առաջիկանում ՀՀ-ԱՄՆ փաստաթուղթը կվավերացնենք և կանցնենք բուն գործընթացին․ վարչապետ
15:10
Մակրոնը և ֆոն դեր Լայենը համերաշխություն են հայտնել Վենեսուելային ավերիչ երկրաշարժերից հետո
Թուրքիան Ռուսաստանի համար ՆԱՏՕ-ի անդամ չէ՞
14:50
Հայտնի են դրամաշնորհային մրցույթի արդյունքները
Ի՞նչ հարցեր են քննարկվելու Ուրսուլա դեռ Լայենի և Մարթա Կոսի հետ Երևանում․ վարչապետի պարզաբանումը
14:30
Դիաս Կանելն ԱՄՆ-ին մեղադրել է Կուբայի դեմ անողոք պատերազմ վարելու համար
Եթե հարցերն արագ չկարգավորենք, ԵԱՏՄ-ի քայքայումը դառնալու է անխուսափելի․ վարչապետ
14:10
Իրանի ԱԳՆ-ն քննադատել է ՆԱՏՕ-ի երկրներին Թեհրանի հետ հակամարտության ժամանակ Վաշինգտոնին օգնելու համար
Մարդիկ կունենան հնարավորություն ֆինանսավորել ԶԼՄ-ներին, կուսակցություններին և ՀԿ-ներին․ վարչապետ
13:50
ԱՄՆ-ն 25 միլիոն դոլար կներդնի Փոթիի նավահանգստի ընդլայնման համար
ՀՀ-ի և Ադրբեջանի գործողությունների միջև հավասարության նշան է դրել կալուգացի օլիգարխը, ոչ թե ես
13:30
ԱՄՆ Սենատը մերժել է Իրանի հետ հակամարտության հարցում Թրամփի լիազորությունները սահմանափակող բանաձևը
«Ես քեզ եմ տալիս, դու քու ձեռով կանես ինչ անում ես»․ ընտրակաշառքի նոր դեպքեր՝ ԲՀԿ-ում․ ՀԿԿ
13:10
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 290-ը
Հայաստանում բջջային հեռախոսների սև շուկայի դարաշրջանն ավարտվում է․ Փաշինյան

Ուկրաինայի և Հայաստանի կայացրած որոշումները ժամանակավոր են. Կոնրադ Զաշտովտ

Ուկրաինայի և Հայաստանի կայացրած որոշումները ժամանակավոր են: Այս մասին այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Միջազգային հարաբերությունների լեհական ինստիտուտի (Վարշավա) քաղաքական փորձագետ Կոնրադ Զաշտովտը՝ խոսելով երեկ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի՝ Վիլնյուսյան գագաթնաժողովին ընդառաջ կայացրած որոշման և ԵՄ հարևանության քաղաքականության արդյունավետության շուրջ:

Նա նշեց, որ փաստորեն փոխվում է Վիլնյուսում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի օրակարգը, որի ընթացքում Մոլդովան և Վրաստանը կնախաստորագրեն Ասոցացման համաձայնագիրը՝ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու պայմանագրի հետ, որից հետո պետք է դեռևս սպասել մեկ տարի, քանի որ այդ տարվա ընթացքում շատ բան կարող է պատահել: Փորձագետի խոսքով՝ չի կարելի բացառել, որ ապագայում Ռուսաստանը խոչընդոտներ կհարուցի Մոլդովայի և Վրաստանի համար:

Լեհ փորձագետը չի կարծում, որ Վիլնյուսյան գագաթնաժողովը ավելի փոքր նշանակություն կունենա, և որ «Արևելյան գործընկերության» ծրագիրը նախաձեռնող ԵՄ երկրները տապալել են հարևանության քաղաքականությունը:

««Արևելյան գործընկերությունը» սկսվել է մի քանի տարի առաջ՝ 2009 թ., և այդ ծրագրի էությունը ներքին բարեփոխումներն են ԱԳ երկրներում, և այդ բարեփոխումները դանդաղ են ընթանում, բայց առաջընթաց ամեն դեպքում կա: Իհարկե, դա կախված է նաև երկրից, որովհետև մենք տեսնում ենք ավելի մեծ առաջընթաց Մոլդովայում, Վրաստանում, իսկ Ուկրաինայի պարագայում բարդ է: Դա բացատրվում է այդ երկրի մեծությամբ, այնտեղ ռեֆորմներ իրականացնելը ավելի բարդ է, քան փոքր երկրներում: Ես համաձայն եմ, որ կարելի է այս ամենը դիտարկել աշխարհաքաղաքականության կոնտեքստում, բայց ես կնախընտրեի հենց ուշադրություն դարձնել ներքին փոփոխությունների վրա: Դրանք կլինեն, և այդ երկրների ղեկավարները կստորագրեն ու կնախաստորագրեն Վիլնյուսում, քանի որ դա են պահանջում այդ երկրների հասարակությունները: Ես կարծում եմ, որ ԵՄ-ն չի կարող ստիպել ԱԳ երկրներին որոշումներ կայացնել, դրանք անկախ երկրներ են, և իրենք պետք է որոշեն ուր և որտեղ ինտեգրվել: ԵՄ-ն կարող է միայն առաջարկել, բայց դրանից հնարավոր է հրաժարվել»,- նման տեսակետ հայտնեց Կոնրադ Զաշտովտը:

Վերջինիս կարծիքով՝ Հայաստանի կայացրած որոշումը բացասականորեն անդրադարձավ Ուկրաինայի ղեկավարության որոշման վրա: Բայց, լեհ փորձագետի համոզմամբ, սա ժամանակավոր է, այս երկրների ղեկավարները կջանան շարունակել մերձենալ ԵՄ-ի հետ՝ անկախ մինչ Վիլնյուսը կայացված որոշումներից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում