Sunday, 21 06 2026
12:10
Renault-ն և Thales-ը ներկայացրել են ԱԹՍ-ների կառավարման նոր կոնցեպտը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
11:50
Ավստրալիայում սկսվում է վտանգավոր կլիմայական փուլ
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում
11:30
Վենսը մեկնել է Շվեյցարիա
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
11:10
Apple Music-ը հրապարակել է 2015թ․ ի վեր ամենաշատ լսված 20 արտիստների ցանկը
Լարսը բաց է
10:50
Ուկրաինայի նախկին նախագահները հրաժարվել են լեհական պետական պարգևներից
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Տնտեսության դիվերսիֆիկացումը պետք է գնահատել անբավարար. հիմա հրատապ քայլեր են արվում
10:24
«Մայքլ» ֆիլմը պատմություն է կերտում կինովարձույթում
«Մենք ընտրակաշառքի մասով անելիք չունենք»՝ ԿԸՀ այս պահվածք-մոտեցոււմը իրավական կազուս էր
10:09
Ինչո՞ւ է փլուզվել հին բուրգերից մեկը
Ալիևը «Արևմտյան Ադրբեջան» գործիքը դեռ երկար կօգտագործի. դեստրուկտիվ է՝ պետք է հասկացնել
09:50
Մունդիալ-2026. Գերմանիան դուրս եկավ խմբից, Ճապոնիան հաղթեց Թունիսիին
Հունիսի 21՝ աստղագիտական ամառ, ամառային արևադարձ
Apple-ը թանկացնելու է իր արտադրանքը
Հրդեհ Մովսեսում․ կրակը վնասել է անասնագոմի տանիքը
Apple-ը պատրաստվում է ներկայացնել տեսախցիկներով AirPods-ներ
Հայաստանի էներգետիկ անվտանգության ապավումը քաղաքական մեծ կարևորություն ունի
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը

Ոչ ոք իրավունք չունի իմ տեղը որոշելու՝ ես ուզո՞ւմ եմ թոշակ ստանալ, թե՞ ոչ. Արամ Մանուկյան

Ազգային ժողովի նոյեմբերի 15-ի՝ ընդդիմության նախաձեռնած արտահերթ նիստի բոյկոտումը ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի համար սպասելի էր: Նրա համար, սակայն, առավել ուրախալի է այն, որ հարյուրներով մարդիկ են հիմա հավաքվում Դեմիրճյան փողոցում:

«Երեք ժամվա ընթացքում եթե համապատասխան թվով մարդիկ չհավաքվեն, քվորում չի լինի: Եթե հանկարծ էս օրենքի նախագիծը գնար հաջորդ տարի, բյուջեն քանդվում էր: Ամբողջ բյուջեի տրամաբանությունը կառուցված էր հենց էս օրենքի վրա, քանզի այս օրենքով են բյուջեի գումարները հավաքագրելու: Եվ հենց այդ էր պատճառը, որ Տիգրան Սարգսյանը երեկ հենց շեշտը դրեց այս օրինագծի վրա»,- ասաց նա՝ միաժամանակ նշելով, որ այս օրենքը համարում է ոտնձգություն Սահմանադրության, մարդու իրավունքների, կամավորության սկզբունքի վրա։

Մեջբերելով վարչապետի խոսքերը, թե՝ այս օրենքով մարդը 30 տարի հետո ապահով ծերություն է ունենալու, Մանուկյանը հարց ուղղեց. «Իսկ եթե ես չեմ ուզում, իսկ եթե ես մտադրվել եմ գնալ Հայաստանից։ Ոչ ոք իրավունք չունի իմ տեղը որոշելու՝ ես ուզո՞ւմ եմ թոշակ ստանալ, կամ ինչքա՞ն ստանալ»։

Պատգամավորը կարծիք հայտնեց, որ այս աննորմալ որոշման դեմ պետք է ժողովուրդն ըմբոստանա: Անդրադառնալով ԱԺ դիմաց երիտասարդների կազմակերպած բողոքի ակցիային՝ Մանուկյանը նշեց, որ անչափ ուրախ է այս նախաձեռնության համար, որը շուրջ ութ հազար մարդ է հավաքել: Նա ասաց, որ հաճույքով է խոսում այդ երիտասարդների հետ, ովքեր «նոր ջահելներ են, նոր մտքեր», ովքեր շրջել են ծանոթներով, գրասենյակներով ու հարցրել՝ արդյոք տեղյա՞կ են, որ հունվարի 1-ից իրենք լրացուցիչ գումարներ են վճարելու, և պարզել են, որ մարդիկ տեղյակ չեն:

«Պետք է ասեմ, որ շատ գրագետ ու փաստարկված նախաձեռնություն է, և արժե, որ սրա շուրջ ժողովուրդ հավաքվի, և ալիք բարձրացվի: Մենք ասում ենք՝ գոնե մի տարով արի time out անենք, որ հասկանանք՝ ով ինչքան է վճարելու, ոնց է լինելու, քննարկենք պարտադիրի ու կամավորի հարցը, բայց իրենք պատրաստ են կոպեկ հավաքել ցանկացած մեթոդով: Եվ այդ մեթոդներից ոչ մեկը վերարտադրություն, տնտեսական զարգացում չի բերում: Ի՞նչն է խանգարում՝ գան ու ապացուցեն, որ մենք սխալ ենք: Իսկ սա նշանակում է, որ իրենք քաղաքական թիմ չեն, իրենք մեկ մարդու թիմ են: Թիմային բառի մյուս տեսակը ո՞րն է, ժողովուրդ… Ոհմակը, ճի՞շտ է…»,- ասաց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում