ԱՄՆ-ն Աֆղանստանի զինված ուժերի համար Ռուսաստանից 63 Մի-17 ուղղաթիռ կգնի: Այս մասին հայտնել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Մորին Շումանը: Այդ գործարքի ընդհանուր արժեքը կարող է հասել 1.1 մլրդ դոլարի՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
Երեկ հայտնի էր դարձել, որ Պենտագոնը Կոնգրեսի ճնշման ներքո հրաժարվել է 2014 ֆինանսական տարում «Ռոսօբորոնէքսպորտից» 15 միավոր հավելյալ ուղղաթիռ գնելու ծրագրից:
Շումանի խոսքով՝ ներկայումս իրենք չունեն հավելյալ ուղղաթիռներ գնելու ծրագրեր:
Միևնույն ժամանակ, «Ռոսօբորոնէքսպորտի» հետ Պենտագոնի արդեն ստորագրած պայմանագրերն իրագործվում են, դրանց դադարեցման մասին խոսք չկա: Ըստ նրա՝ ուղղաթիռները Քաբուլ կուղարկվեն ժամանակին, ինչպես ծրագրված է:









































