Monday, 22 06 2026
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,02 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
15:50
Աբելարդո դե լա Էսպրիելյան փոքր տարբերությամբ հաղթում է Կոլումբիայի նախագահական ընտրություններում
ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը
Հայտնի է Գյումրիից մեկնած ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը
Փամբակ գետում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինը
15:10
Իրանական պատվիրակությունը լքել է բանակցությունների վայրը
Ալիևը «կվերադառնա՞ Պուտինի գիրկը»
14:50
Մունդիալ-2026. Եգիպտոսը հաղթեց Նոր Զելանդիային, Ուրուգվայ-Կաբո Վերդե հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի
Արարատի մարզի Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. Փաշինյան
Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի սահմանի մոտ վերջին սահմանափակումների վերացման մասին
Պետգույքի կոմիտեն էլեկտրոնային աճուրդով օտարման է ներկայացրել 29 անշարժ գույք
Հաքան Ֆիդանը դժվարություններ է կանխատեսել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններում
Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
13:50
Սթարմերը կշարունակի պաշտոնավարել մինչև նորի ընտրությունը
Հայաստանում նշվել է Յոգայի միջազգային օրը
13:30
Ռուս-ուկրաինական հակամարտությունը շարունակվում է․ Մոսկվայի ուղղությամբ 70 ԱԹՍ է արձակվել, իսկ Ուկրաինայում կան զոհեր
Հայտնի է «Ոսկե ծիրան» միջազգային մրցույթի ժյուրիի կազմը
13:10
Արաղչին ԱՄՆ-ի հետ հանդիպումից հետո հայտարարել է Լիբանանում պատերազմի ավարտի գործում «մեծ առաջընթացի» մասին
«Վտանգավորի բան չկա, ըսա՝ պարտք եմ»․ «Հայաստան» դաշինքի թեկնածուները ընտրակաշառք են տվել․ ՀԿԿ
12:50
Սթարմերը հրաժարական է տվել
Կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի որդին
12:30
Շվեյցարիայում Իրանի և ԱՄՆ-ի միջև բարձր մակարդակի բանակցություններում գրանցվել է «խրախուսող առաջընթաց»
12:20
Բիբլոս Բանկ Արմենիան CaseKey-ի կողքին է արդեն չորրորդ տարին անընդմեջ
12:10
Իրանը հայտարարում է բանակցություններում առաջընթացի մասին
Ադրբեջանի «ազգությամբ հրեա հերոսի» կերպարը մտացածին է
Հեզբոլլահը նոր մարտավարություն է կիրառում Իսրայելի դեմ
11:40
«Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր
11:30
Իրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս Անջելեսին
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
11:10
Միջնորդները խոսում են ԱՄՆ-Իրան բանակցություններում առաջընթացի մասին

Ինչու է սոցապնախարարը բարկացել ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի պատգամավորների վրա

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը մտադիր է վեր հանել և ստուգել նախարարության հին թղթաբանությունը: Խոսքը վերաբերում է նախարարության գործունեության այն շրջանին, երբ այդ գերատեսչության ղեկավարներն էին «Բարգավաճ Հայաստան» և Դաշնակցություն կուսակցության անդամները:

Նախարարության մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Ա. Ասատրյանին բարկացրել են Կուտակային կենսաթոշակային համակարգի, գործազրկության նպաստների վերացմանն ու ընդհանրապես ոլորտում տեղի ունեցած խախտումներին ուղղված այդ երկու նույնանուն խմբակցությունների քննադատությունները:

Հիշեցնենք, որ նախորդ տարիներին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կոալիցիոն քվոտայով պատկանել է նախ՝ ՀՅԴ-ին, ապա ԲՀԿ-ին: Եվ հատկապես ՀՅԴ-ի ղեկավարման տարիներին այդ նախարարությունում հարյուրավոր մլն դրամների աղմկոտ չարաշահումներ են բացահայտվել: Խոսքը վերաբերում է ՀՅԴ անդամ Աղվան Վարդանյանի՝ նախարար եղած տարիներին մանկատների երեխաներին բնակարաններով ապահովելու ծրագրում բացահայտված աղմկոտ չարաշահումներին և մի շարք այլ խախտումների:

Բացի այդ, կենսաթոշակների ոլորտում Վերահսկիչ պալատի կատարած բացահայտումների դեպքում, ճիշտ է, ողջ մեղադրանքը բարդվեց սոցիալական ապահովության հիմնադրամի նախկին նախագահ Վազգեն Խաչիկյանի վրա, բայց նախարարությունում պնդում են, որ այդ գերատեսչությունում նման երևույթներ տեղի են ունեցել նաև ՀՅԴ-ի և ԲՀԿ-ի ղեկավարման տարիներին:

Սոցապնախարարության աշխատակիցների փոխանցմամբ՝ Ա. Ասատրյանը հանձնարարել է վեր հանել նաև այդ շրջանների չարաշահումներից դեպքեր:

Կարծիք կա, որ Ա. Ասատրյանը շատ է վիրավորվել հատկապես ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանի քննադատություններից: Եվ նա նախարարության աշխատակիցներին հանձնարարել է վեր հանել հատկապես այնպիսի խախտումներ, որոնք տեղի են ունեցել այն ժամանակ, երբ գերատեսչության նախարարը եղել է Ա. Վարդանյանը, փոխնախարար՝ Ա. Մինասյանը:

Մեզ փոխանցեցին նաև, որ թեև Ա. Մինասյանը չարաշահումների և խախտումների մասնակից չի եղել, բայց նրա ղեկավար Ա. Վարդանյանը երբեմն նրան հանձնարարել է նման երևույթների հետ կապված փաստաթղթեր պատրաստել:

Իսկ ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ասում են, որ խախտումներ եղել են նաև այդ կուսակցության կողմից 2009-2012 թվականներին նախարարներ նշանակված Գևորգ Պետրոսյանի, ինչպես նաև Մխիթար Մնացականյանի և Արթուր Գևորգյանի ղեկավարման տարիներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում