Գամբիան դադարեցրել է դիվանագիտական հարաբերությունները Թայվանի հետ: Ինչպես հաղորդում է BBC-ն, աֆրիկյան երկրում այս որոշումը մեկնաբանել են Գամբիայի ռազմավարական շահերով:
Գամբիան այն քիչ աֆրիկյան երկրներից էր, որը ճանաչել էր Թայվանը: Վերջինիս Չինաստանը համարում է իր մարզերից մեկը:
Պեկինը պնդում է, որ Գամբիան չի կարող միաժամանակ պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ ունենալ և՛ Չինաստանի, և՛ Թայվանի հետ:







































