Միլանի «Ինտեր»-ի նոր սեփականատեր Էրիկ Թոհիրը ցանկանում է հզորացնել թիմն արդեն ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Նա ցանկանում է ձեռք բերել մի քանի բարձրակարգ ֆուտբոլիստների տրանսֆերներ:
«Ինտեր»-ի ուշադրության կենտրոնում է հայտնվել «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսը:
Միլանյան ակումբը ցանկանում էր ձեռք բերել չիլիացի ֆուտբոլիստի իրավունքները դեռ 2011 թվականին, սակայն այն ժամանակ կիսապաշտպանն ընտրեց կատալոնական ակումբը:





































