Thursday, 11 06 2026
Քաջարանում փլուզվել է Ողջի գետի հարակից պատնեշը․ ավտոճանապարհը միակողմանի փակ է
17:10
ԱՄՆ-ն այսօր երեկոյան շատ ուժեղ հարված կհասցնի Իրանին. Թրամփ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել
ԱՄՀ գործադիր տնօրենը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
16:30
Իսպանիայի կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
Էրդողանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
16:10
Իրանը դատապարտել է ԱՄՆ-ի «անօրինական և հանցավոր հարվածներն» իր դեմ
Պակիստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
15:50
Ջորջա Մելոնին հանդես է եկել Ուկրաինայի հարցով ԵՄ միասնական ներկայացուցիչ նշանակելու առաջարկով
«Մարգարա» անցակետը կբացվի՝ մարդասիրական բեռներ ուղարկելու համար
15:30
Իրանը հորդորել է ԱՄՆ-ին համաձայնության հասնելու համար հրաժարվել սպառնալիքներից
Վիգեն Սարգսյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
15:10
Մեքսիկան և Բրազիլիան կոչ են արել վերացնել Կուբայի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած էմբարգոն
Թուրքիան փորձում է վերականգնել «օսմանյան ժառանգությունը»
Պուտինը Պետդումայի ընտրությունների օր կնշանակի
Ի՞նչ տեղի կունենա, եթե ՀՀ ում գազի գինը բարձրանա․ ՀԾԿՀ նահագահի պարզաբանումը
Նիկոլ Փաշինյանն «Ուժեղ Հայաստանի» և Սամվել Կարապետյանի դեմ դատական հայցեր է ներկայացրել
Ներկրել է վառելիք և թաքցրել է հարկերը․ ՊԵԿ նախագահը՝ Գագիկ Ծառուկյանի քրգործի մասին
Կոտայքի համայնքային ոստիկանները բացահայտել են խանութից կատարված գողությունը
Մեր ռիսկերը կառավարում ենք, գազի սակագնի հնարավոր փոփոխություն չկա․ ՏԿԵ նախարար
2022-ին տեղի է ունեցել ոչ թե ինքնասպանություն, այլ սպանություն. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
«Էթալու եմ Ծառուկյանի մոտ, ․․․ ըլնեմ, թե չեթամ»․ ՀԿԿ-ն հրապարակել է ԲՀԿ համակիրների զրույցը
13:50
Հորդանանի բանակը հայտարարել է իրանական 20 հրթիռ խոցելու մասին
ՌԴ նախագահը հենվում է փաստերի և փաստարկների վրա․ կշարունակենք աշխատել, ոչ մի խնդիր չկա․ Փաշինյան
ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ընդունելության հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է
Ազնիվ կլինեն՝ մանդատները չվերցնեն, այլապես իրենց ընտրակաշառքի գարշահոտը տարածելու են ԱԺ ում․ Փաշինյան
13:30
Բողոքի զանգվածային ցույցեր Ալբանիայում
Բոլոր կաշառակեր դատավորները հատ-հատ բռնվելու են և դատվելու․ վարչապետ
Երևանում սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել

Խաղաղության պայմանագրի այլընտրանքը. Հայաստանի ներսից դուրս

Հայաստանի իշխանության տարբեր ներկայացուցիչներ հասցրել են մի քանի անգամ հայտարարել, որ միջազգային հանրությունը համարժեք չի արձագանքել Երևանի նկատմամբ Ալիևի հավակնություններին, որ նա բարձրաձայնել էր «Յենի Ազերբայջան» կուսակցության համագումարում: Իհարկե, ավելի ուշ, ադրբեջանցիները խմբագրեցին իրենց նախագահի հայտարարությունները, ասելով, թե նա ոչ թե «պատմական տարածքները վերադարձնելու» մասին է խոսել, այլ՝ «պատմական տարածքներ ադրբեջանցիների վերադարձի»: Սակայն բոլոր դեպքերում խոսքը միջազգային իրավունքի մի սուբյեկտի մեկ այլ սուբյեկտի հանդեպ ագրեսիվ բովանդակությամբ հայտարարության մասին է, որն անկասկած ունի հասցեական արձագանքի կարիք: Մյուս կողմից, դարձյալ պետք է գալ թերևս համաշխարհային քաղաքականության աքսիոմատիկ ճշմարտություններից մեկին, որը, սակայն, Հայաստանի հանրության և հատկապես իշխանության դեպքում, կարծես թե, այդքան էլ լիարժեք գիտակցված չէ:

Համաշխարհային քաղաքականության մեջ արձագանքները ձևակերպվում են իրական շահերի վրա, իսկ միջազգային իրավունքի նորմերը դրանց սպասարկող գործիքներ են, ոչ թե հակառակը: Ըստ այդմ, որևէ հարցում միջազգային հանրությունից համարժեք արձագանք ակնկալելու մասով Հայաստանը, իհարկե, ազատ է միշտ, սակայն եթե ակնկալիքը գործնական է, ապա այստեղ իհարկե հարկավոր է ոչ թե ակնկալել, սպասել, այլ ձևավորել միջազգային հանրության վերաբերմունք: Իսկ միջազգային հանրության վերաբերմունք ձևավորում են ամեն օր, ամեն ժամ, պետականաշինության աշխատանքով, պետական որակներով, արդիականությամբ, քաղաքակրթությամբ: Այլ կերպ ասած՝ միջազգային հանրության վերաբերմունքը ուղիղ համեմատական է հայկական պետականության որակներին, ուղղակիորեն կախված է այն բանից, թե ինչպիսի մասնակից է Հայաստանը իբրև համաշխարհային կյանքի սուբյեկտ:

Կասկած չկա, որ եթե Ալիևը, օրինակ, հայտարարի նույնը եվրոպական որևէ մայրաքաղաքի մասով, եվրոպացիների արձագանքը կլինի շատ կոշտ և հասցեական: Տեսականում անարդար է, որ Երևանի դեպքում չկա այդպիսի վերաբերմունք: Եվ այստեղ իհարկե միայն արդարությունը չէ խնդիրը, այլ պրակտիկ քաղաքականությունը անվտանգության տեսանկյունից, որովհետև Ալիևի հանդեպ լռությունը, իներտությունը կամ հավասարության նշանով չեզոքությունը նրան ուղղակի սնուցում են անպատժելիության զգացումով, ինչը կարող է կտրուկ բարձրացնել արկածախնդրության ռիսկը: Իսկ այստեղ արդեն ապակայունացումը Եվրոպայից միայն թվացյալ է հեռու, քանի որ հայ-ադրբեջանական հաջորդ պատերազմը այլևս չի լինելու երկկողմ և, մեծ հավանականությամբ, նույնիսկ տարածաշրջանային սահմանով չի պարփակվի, հաշվի առնելով թե՛ կուտակված սպառազինությունը, թե՛ ներգրավված աշխարհաքաղաքական շահերի բազմազանությունը:

Եվրոպայում այդ վտանգը թերևս այնքան էլ չի գնահատվում, չի դիտարկվում իրատեսական: Մյուս կողմից, սակայն, այստեղ թերևս լոկ վտանգների գնահատման խնդիր չէ, այլ դրանց առկայության պայմաններում վարքագծի կառուցման: Իսկ դրա ուղղությամբ պետք է անմիջականորեն աշխատի Հայաստանը, բառի դրական իմաստով միջազգային հանրությանն «անկյուն քշելով»: Դրա համար պետք է պարզապես Հայաստանում կատարել համակարգային վերափոխումներ և ձևավորել արդիական պետություն, որտեղ արժեհամակարգային հիմքը լիովին իդենտիկ է այն հիմքին, որի վրա է միջազգային հանրությունը և մասնավորապես Եվրաատլանտյան բևեռը:

Այդ տեսանկյունից, Հայաստանի ակնկալիքները Ադրբեջանի հանդեպ հասցեական վերաբերմունքի մասով, ավելի անհամարժեք չեն, քան հասցեականության բացակայությունը միջազգային հանրության մոտ: Պատճառն այն է, որ իդենտիկությունը պահանջում է փոխադարձ ընթացքի ներդաշնակություն և դինամիկա: Որպեսզի միջազգային հանրությունը Հայաստանը դիտարկի ոչ թե խնամակալ կամ «դիտորդ», այլ իր մաս, մասնակից, և ըստ այդմ՝ հասցեական արձագանքի Հայաստանի հանդեպ որևէ ագրեսիվ հռետորաբանության կամ գործողության, Հայաստանը պետք է խոսքից անցնի մաս դառնալու առավել ակտիվ գործի: Իսկ դա պահանջում է քաղաքական և տնտեսական համակարգի իրական բարեփոխում, իրապես բաց համակարգի կառուցում, որտեղ պետություն ստեղծում է ամբողջ հասարակությունը, ոչ թե մի խումբ, որը իրեն նույնացնում է այդ պետության հետ:

Չի կարող պետությունը ներքին կյանքում իդենտիֆիկացվել ընդամենը մի խումբ անձանց հետ՝ խոշոր կապիտալիստների և մանր «մաուզերիստների», իսկ արտաքին միջավայրում իդենտիֆիկացվել միջազգային հանրության, մասնավորապես, և առավել ևս դրա առաջատար Եվրաատլանտյան բևեռի հետ: Իսկ քաղաքական գնահատականների առումով, անշուշտ, կարևոր է հենց այդ բևեռի վերաբերմունքը, այստեղ, թերևս, հազիվ թե լինի երկրորդ կարծիք, քանի որ դրա համաշխարհային առաջատարությունն ու թելադրող կարգավիճակը կասկածի ենթակա չէ:

Ըստ այդմ, Հայաստանի և հայկական պետական ու ազգային խնդիրների հանդեպ միջազգային հանրության կամ պարզապես Եվրաատլանտյան բևեռի վերաբերմունքի հասցեականացման, վարքագծի փոփոխության գործողությունը պետք է ծավալվի Հայաստանի ներքին կյանքում՝ պետություն-քաղաքացիականություն իդենտիֆիկացիայի տեսքով: Միայն փոխելով իդենտիֆիկացիայի ներքին հարաբերակցությունները, Հայաստանը կարող է փոխել արտաքին վերաբերմունքը իր խնդիրների հանդեպ: Ասել, թե այստեղ կա բևեռային տարամիտում, կլինի սխալ:

Ավելին, նկատելի է ահռելի ցանկություն ու պատրաստակամություն Եվրաատլանտյան բևեռում, ինչի վկայությունն այդ ուղղությամբ հայամետության Բաքվի պարբերական մեղադրանքներն են: Սակայն իրավիճակը դեռևս հեռու է «հետդարձի բացառման» կետից, ինչն արդեն կլինի որակապես նոր ռազմա-քաղաքական հարթություն, որն իր դե ֆակտո ուժով ոչ միայն հավասարազոր, այլ պրակտիկորեն ավելին կլինի, քան Բաքվի հետ խաղաղության որևէ պայմանագիրը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում