Tuesday, 30 04 2024
Սողանք՝ Լծեն-Տաթև ավտոճանապարհին
Եվրհանձնաժողովը պատրաստ է նպաստել ՀՀ կառավարության առաջնահերթությունների իրականացմանը
Հունգարիան արգելափակում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից ՀՀ-ին աջակցության տրամադրումը. «Ազատություն»
Անդրադարձել են Հայաստան-Ֆրանսիա բազմաոլորտ համագործակցությանը
Հունվար-մարտին Հայաստանում տնտեսական ակտիվությունն աճել է 14,3%-ով
«Ադրբեջանը կողմ է Հայաստանի հետ երկկողմ և խաղաղության բանակցություններին». Բայրամով
Էրդողանի որոշումն ու Բլինքենի զանգերը Երեւան ու Բաքու
14:50
Տեխասի համալսարանում ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել, կան ձերբակալվածներ
Ուղիղ․ «Ոստիկանական բռնություններ. նոր ալիք, թե՞ հին ավանդույթներ». հանրային քննարկում
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ղազախստանի ՆԳ նախկին նախարարը ձերբակալվել է
«Արևիք» ազգային պարկում տեսախցիկները կրկին ընձառյուծ են ֆիքսել
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Իվանիշվիլին խոստանում է 2030թ. Վրաստանը դարձնել ԵՄ անդամ
Հետախուզվողը վերադարձել է բացատրական աշխատանքի արդյունքում
Եվրոպա Նոստրայի փոխնախագահը կայցելի Հայաստան
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրել է 0.25 տոկոսային կետով
Ռեստորանում պատահաբար արձակված կրակոցից վիրավորում ստացած տղամարդը մահացել է
Քննարկվել է ընտրական հանցագործությունների և այլ խախտումների քննության ընթացքը
ՍԱՏՄ-ն կասեցրել է տոմատի մածուկի արտադրամասի գործունեությունը
Ձեր նման հակապետական ընդդիմություն գոյություն չունի
ՀՅԴ-ին ատում են Թուրքիայում, Ադրբեջանում և ՔՊ-ում
Սև լճի, Ջերմուկի, Ն.Հանդի ու այլ հայկական տարածքների օկուպացիան հիմնավորելու համար ենք սա անում
ՀՅԴ-ն էնքան դաշնակիցներ է ունեցել՝ սկսած երիտթուրքերից, վերջացրած ՀՀԿ-ով
Շարմազանովը բացահայտեց ընդդիմության ծրագրերը՝ միջանցքը տալու մասին
Հայաստանի և Լիտվայի ՆԳ նախարարությունները շարունակում են խորացնել համագործակցությունը
Նարեկ Մկրտչյանը Սաուդյան Արաբիայի էկոնոմիկայի նախարարի հետ քննարկել է տնտեսական հարցեր
«Զրույցներ պետության մասին». վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Ինքնաշխատ նոր համակարգի միջոցով 20 534 ֆիզիկական անձի վերադարձվել է 647,5 մլն դրամ սոցիալական վճար. ՊԵԿ

Վարչապետը կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է շինարարության ոլորտի զարգացման հեռանկարները

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ղեկավարությամբ կառավարությունում կայացած խորհրդակցությանը քննարկվել են կառուցապատման թույլտվության ընթացակարգերի պարզեցմանն ու շինարարության ոլորտի զարգացմանը վերաբերող հարցեր: Հանդիպմանը մասնակցել են կառուցապատող և շինարարարական ընկերությունների և համապատասխան պետական մարմինների ներկայացուցիչներ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը նշել է, որ կառավարությունը կարևորում է շինարարության ոլորտի զարգացումը ու նման պարբերական հանդիպումների ձևաչափով պատրաստ է քննարկել առկա խնդիրների լուծմանը և բիզնես ծրագրերի խթանմանը միտված առաջարկությունները:

Կառուցապատող կազմակերպությունների ներկայացուցիչները բարձրացրել են մի շարք հարցեր, որոնք վերաբերում էին ոլորտի օրենսդրական և գնագոյացման նորմատիվային դաշտերի բարելավմանը, հարկային վարչարարության պարզեցմանը, կադաստրային ընթացակարգերի հստակեցմանը և մի շարք այլ ուղղությունների:

Կառավարության ղեկավարը հանձնարարել է շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներին՝ մեկ շաբաթվա ընթացքում կառուցապատողների հետ մանրամասն քննարկել բարձրացված խնդիրների հնարավոր լուծումները, իսկ Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին՝ ամփոփել քննարկումների արդյունքները և զեկուցել իրեն: Վարչապետ Կարեն Կարապետյանը նաև ընդգծել է, որ շինարարության ոլորտի հետ առնչվող պետական մարմինների աշխատանքում իրականացվող բարեփոխումները և նրանց կողմից ներկայացվող առաջարկությունները միտված են այս բնագավառի զարգացման խթանմանը: «Բոլոր առաջարկությունները մենք դիտարկում ենք օրինապաշտ հարկատուի վրա ազդեցության տեսանկյունից. եթե կոնկրետ փոփոխությունը էֆեկտիվ է լինելու ոչ օրինապաշտ հարկատուին հարկային դաշտ բերելու առումով, բայց օրինապաշտ հարկատուն դրանից տուժելու է, այդ առաջարկը մերժվում է՝ անկախ դրա հրապուրիչ լինելուց», -ասել է Կարեն Կարապետյանը:

Վարչապետը կառուցապատողների և շինարարների ուշադրությունը հրավիրել է նաև մարզերում զբոսաշրջային ու ենթակառուցվածքների ոլորտներում զարգացման հնարավորությունների վրա. «Ես կարծում եմ, որ մենք կառուցապատման մեջ (ոչ միայն քաղաքաշինություն, բնակարանաշինություն) ունենալու ենք բավական հետաքրքիր դաշտեր, որոնք լցնելու խնդիր է լինելու. դրանք հյուրանոցներն են, զբոսաշրջային ենթակառուցվածքները: Ջերմուկում, Ծաղկաձորում մենք շատ հետաքրքիր իրավիճակ ունենք: Օրինակ, Ջերմուկի դեպքում՝ հյուրանոցները կառուցում են, ինչը ֆանտաստիկ ծանր բիզնես է, շատ երկար վերադարձվող փող, այդտեղ փողը ներդնում են, ենթակառուցվածքային որևէ բան չենք սարքում, որը 2 տարվա մեջ հետ է վերադարձվում: Ուշադրություն դարձրեք Վանաձորի վրա, Գյումրու վրա. մինչև դեկտեմբերի 7-ը Գյումրու կենտրոնը, հրապարակը, հարակից փողոցը, ամեն ինչը բերում ենք շատ լավ վիճակի: Մենք իրականում այդպիսի բիզնեսներ ունենք, որոնց մուլտիպլիկատիվ էֆեկտը շատ է: Մի կենտրոնացեք միայն բնակարանաշինության վրա»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում