Nokia ընկերությունը ներբեռնման համար բացել է Refocus հավելվածը, որը Lumia սմարթֆոնների սեփականատերերին թույլ է տալիս կարգավորել ֆոկուսն արդեն այն ժամանակ, երբ լուսանկարն արվել է: Նման կերպ աշխատում է Lytro տեսախցիկը:
Refocus-ը կարելի է տեղադրել Nokia-ի՝ Windows-ով ցանկացած սմարթֆոնի վրա, որն ունի PureView տեխնոլոգիա: Ի տարբերություն Lytro-ի, որտեղ ֆոկուսն իրականացվում է բացառապես «երկաթե» միջոցներով, Lumia սարքերում նման արդյունքներ ձեռք են բերվում ծրագրային գործառույթների միջոցով:
Ըստ էության, Refocus-ը վերլուծում է տեսարանը և անում 2-8 լուսանկար, որոնք այնուհետև «դասավորվում են» անհրաժեշտ կարգով: Հավելվածն ունի ևս մեկ հետաքրքիր գործառույթ. Այն թույլ է տալիս բոլոր լուսանկարներն անել սև-սպիտակ` գունավոր թողնելով միայն որոշ օբյեկտներ:









































